Մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաշկենդի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը. հայտնում է Life.ru-ն։
Քարիմովը հոսպիտալացվել էր շաբաթ առավոտյան տեղի ունեցած գլխուղեղի արյունազեղման պատճառով։ Այսօր կեսօրին նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում երկրի մարզիկների հաջող ելույթի կապակցությամբ կազմակերպած խնջույքի ժամանակ Քարիմովը կորցրել էր գիտակցությունը: Այս մասին, հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էին «Ուզբեկստանի Ժողովրդական Շարժում» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունից:
Քարիմովը 78 տարեկան էր: Նա երկրի առաջին նախագահն էր 1991-ին ԽՍՀՄ-ից անկախություն ձեռք բերելուց ի վեր:
1
Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



