Իսրայելցի գիտնականը լաբորատորիայում սեւ խոռոչ է ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական տեխնոլոգիական ինստիտուտից գիտնական Ջեֆ Շթայնհաուերն իր լաբորատորիայում սեւ խոռոչի քվանտային անալոգն է ստեղծել: Այս մասին հաղորդում է Միր 24-ը:
Ֆիզիկոսն իր գիտափորձում սիմուլացված սեւ խոռոչ է ստեղծել, որը կարողացել է ձայն ներքաշել: Դրա համար Շթեյնհաուերը ռուբիդիումի ատոմներից լազերն ուղղել է մինչեւ բացարձակ զրո աստիճան սառեցված շրջակա միջավայրի միջով: Ընդ որում, ատոմները շարժվել են ավելի բարձր արագությամբ, քան ձայնի արագությունն է, այդ պատճառով փորձի ընթացքում ինչ-որ պահի այն դադարել է թափանցել այդ հոսքի միջով:
«Չէ՞ որ դա նույնն է, ինչ հոսանքի դեմ լողալը: Եթե գետն ավելի արագ է հոսում, քան դուք լողում եք, անպայման կսկսեք դեպի հետ շարժվել: Դա նշանակում է, որ ձայնը նույնպես հետ է մղվում սեւ խոռոչից»,- նշել է փորձի հեղինակը:
1
Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



