Ադրբեջանում դադարեցրել են արտարժույթի վաճառքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 30-ից ադրբեջանական բանկերը դադարեցրել են արտարժույթի վաճառքը:
haqqin.az-ը հայտնում է, որ Respublika բանկում չեն բացատրել վաճառքի դադարեցման պատճառը, նկատելով միայն, որ «այդ որոշումը կայացվել է բանկի ղեկավարության կողմից»: «Աթաբանկում» ու AFB բանկում ասել են, որ արդեն մի քանի օր է դոլար չեն վաճառում: Nikoil բանկում ասել են, որ օգոստոսի 30-ին դադարեցրել են արտարժույթի բոլոր տեսակների վաճառքը:
Նշենք, որ նախօրեին երկրի Նավթային հիմնադրամը 50 մլն դոլար է աճուրդի դրել, որոնք ձեռք են բերել 29 առեւտրային բանկեր: Ոչ պաշտոնական տվյալներով, պահանջարկը մի քանի անգամ բարձր է եղել:
1
Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



