Շվեյցարիայում գտել են անհետացած կործանիչը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարայում օգոստոսի 29-ին գտել են ռազմաօդային ուժերի մեկ տեղանոց բազմաթիրախային F/A18C կործանիչը: Օդանավի բեկորները հայտնաբերել են երկրի կենտրոնական հատվածում: Ըստ BBC-ի՝ այս մասին հաղորդել է Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը:
Օդանավի կործանման վայրը գտել են ուղղաթիռից: Բարդ տեղանքի պատճառով կործանման վայր ոտքով հասնելն անհնար է: Լեռնային փրկարարները կփորձեն ուղղաթիռից դեպքի վայր իջնել, երբ եղանակային պայմանները թույլ տան:
Կործանիչն ուսումնական թռիչք էր իրականացնում մեկ այլ օդանավի հետ: Ռադարներից կործանիչի անհետանալուց հետո այն որոնելու համար ՌՕՈՒ-ի երկու Super Puma ուղղաթիռ էր ուղարկվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



