Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ է կատարվում երևանյան գրախանութներում. ինչ նկարներով օրագրեր ու տետրեր են վաճառում ու ինչ գնով

ՖՈՏՈ
Blognews.am-ը գրում է.
 
Դուրս եկեք փողոց, գնացեք տոնավաճառ կամ խանութ, որտեղ վաճառում են գրենական պիտույքներ և ամենուր կտեսնեք նույն պատկերը. մտահոգ դեմքով ծնողներ` ձեռքներին թափանցիկ կամ կիսաթափանցիկ տոպրակներով տետրեր ու գրիչներ ու նրանց կողքից քայլող երեխաներ, որոնց մի մասը ուրախ ու ոգևորված է իր նոր օրագրով ու մատիտներով, մյուս մասն էլ ծնողներից էլ ավելի տխուր տեսք ունի, որովհետև չեն կարողացել գնել հենց իր ուզածը:
 
Ցավալի է, բայց փաստ, որ մեր երկրում գրեթե բոլոր տոները գնալով վերածվում են հոգսաբեր պարտականության և գնումների մրցավազքի:
 
Այսօր BlogNews-ը շրջել է երևանյան գրախանութներով և փորձել դպրոցական երեխա ունեցող ծնողի դիտանկյունից հասկանալ իրավիճակը, ծանոթանալ գներին, ինչու ոչ, նաև առաջարկվող գրենական պիտույքների որակին:
 
 
 Այցելեցինք և՛ բոլորին հայտնի գրախանութները, և՛ տանավաճառներ, և՛ սուպերմարկետներ ու սովորական խանութներ: Առաջինն, ինչ աչքի ընկավ, բավականինշատ էին ծնողներն, ովքեր սեպտեմբերմեկյան գնումները թողել էին վերջին օրվան: Ինչպես գիտենք, սա այնքան էլ բնորոշ չէ անհանգիստ բնավորության տեր հայերին, ովքեր ամեն առիթի դեռ ամիսներ առաջ են սկսում պատրաստվել: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ծնողներից: Գնումները վերջին օրվան թողնելու պատճառն ամենևին էլ ծնողների զբաղվածությունը չէ. այս ամենն ունի մեկ պատճառ`սոցիալական:
 
«3 երեխա ունեմ դպրոցական: Ամեն մեկին նոր պայուսակ, ամեն առարկայից հատուկ տետրեր, գրքերի կազմեր, գրիչ, կարկին, մատիտ, սոսինձ, ռետին ու հազար բան: Շատ դժվար է, թանկ է ամեն ինչ: Մտածեցի թողնեմ վերջին օրվան, կարող է մի քիչ էժանացնեն, բայց համարյա չի էլ էժանացել, միայն վազվզող ծնողների թիվն է ավելացել»,- ասաց տոնավաճառներից մեկում մեզ հանդիպած ծնողներից մեկը:
 
Այս պատկերը չկար միայն մի քանի թանկարժեք գրախանութում, որտեղ ծնողներին գներն էլ չէին հետաքրքրում, նրանք անհրաժեշտ պարագաների ցուցակները տալիս էին վաճառող-խորհրդատուներին, վերջիններս ամեն ինչ գտնում, դասավորում էին զամբյուղում, մնում էր միայն վճարել ու խանութից դուրս գալ: 
 
 
Հաջորդ հարցը, որը մեզ հետաքրքրում էր դա գների համեմատությունն էր:
Քաղաքի կենտրոնում գտնվող գրախանութներում գրենական պիտույքները բավականին թանկ էին ծայրամասերի գրախանութների համեմատ: Օրինակ` այստեղ օրագրերի արժեքները սկսվում էին 800 դրամից և հասնում էին մինչև 1500 դրամ: Իսկ տոնավաճառներում նույնիսկ 300 դրամանոց օրագիր կարելի էր գտնել:
Բարակ տետրերի գները տատանվում էին 50-100 դրամի սահմաններում, ինչպես վաճառողներից մեկն ասաց` կախաված թղթի որակից, գույնից և կազմի հաստությունից: Նույն չափանիշներից, բայց արդեն նաև  էջերի թվից էլ կախված` որոշվում են ընդհանուր տետրերի գները: Դրանք էլ տատանվում են 200-800 դրամի սահմաններում: 
Ինչպես մեզ ներկայացրեցին`գրենական պիտույքներից շատերը հստակ գին չունեն, մեծ մասի գինը որոշվում է արտաքին տեսքից կախված:
 
Օրինակ զավեշտալի է, որ արտասահմանյան աստղերի, հայտնի ֆուտբոլիստների ու ամեն տեսակ հելո քիթիների նկարներով օրագրերն ավելի թանկ են, քան հայկականները, որոնց վրա պատկերված են  մեր հերոս զինվորները, հայ մեծերը և մեր ազգային արժեք Արարատ լեռը: Մեգան Ֆոքսի նկարով օրագիրը արժե 900 դրամ, մեր զինվորների նկարներով օրագիրը` 400 դրամ: Բայց ուրախացրեց այն, որ վաճառողներն ասում էին` դրանք են ամենաշատը սպառվողները:
 
«Մեր հայերը ամեն ինչի մեջ պիտի հայկականը տեսնեն: Գալիս հարցնում են Արցախից տեսարժան վայրերի, «Պապիկ-տատիկ» նկարով տետրեր, հայ երգիչների ու Հենրիխ Մխիթարյանի նկարներով օրագրեր: Ավելի շատ դրանք են առնում, քան ուրիշ  նկարներով»:
Մեր հարցին, թե չենք տեսնում Քիմ Քարդաշյանի նկարով օրագիր, սպառվե՞լ է, թե՞ընդհանրապես չի եղել, վաճառողը ծիծաղելով ասաց.
«Դե Քիմն էլ ա մերը էլի, հայ ա: Քիմի նկարով օրագիր չեն հարցնում, բայց, որ լինում ա, առնում են  շատերը»: 
 
 
 
 
Գրենական մյուս պարագաների գները ևս կախված են բացառապես արտաքին տեսքից: Որքան գունավոր, աչքի ընկնող, փայլփլուն, այնքան ավելի թանկ: 
 
 
Ծնողների խոսքով ամենաթանկը դպրոցական պայուսակներն են: Մի քիչ բարձր որակովները կարող են հասնել մինչև  20.000 դրամի: Իսկ 5000- 7000 դրամանոցները գրքերի ծանրությանը հազիվ մինչև տարվա կես են դիմանում:
Վաճառողներից մեկն ասաց, որ այս տարի ամենալավը  վաճառվում են  աղջիկների  համար նախատեսված «մեծական»  պայուսակները:
 
 
 
Ամփոփելով մեր լսածն ու տեսածը, կարող ենք ասել, որ միայն պայուսակի ու գրենական պիտույքների վրա ծնողները ծախսում են 20.000- 50.000 դրամ (1 երեխայի համար): Սրա մեջ են մտնում նաև դպրոցների կողմից պահանջված առարկաների հատուկ տետրերը: 
 
 
Պատրաստեց` Անի Հակոբյանը
Ձնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով