Վրաստանի վարչապետը մեկօրյա պաշտոնական այցով մեկնել Է Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օգոստոսի 31-ին մեկօրյա պաշտոնական այցով մեկնել Է Ադրբեջան, որտեղ կանցկացնի մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ:
«Այցի ընթացքում պարոն Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Բանակցությունները կանցկացվեն ինչպես դեմառդեմ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով»,- «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունում:
Նախնական տվյալներով՝ կողմերը կքննարկեն Էներգետիկական ու տրանսպորտային հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանի հակամարտությունները:
Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ինչպես նաեւ արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն:
1
Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



