Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վենետիկի կինոփառատոնը մեկնարկում է հոլիվուդյան մյուզիքլի ցուցադրությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Իտալիայի Լիդո կղզում օգոստոսի 31-ին 73-րդ անգամ մեկնարկում է կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդեսը, ինչպես պաշտոնապես անվանվում է Վենետիկի կինոփառատոնը՝ աշխարհում հնագույն կինոստուգատեսը, որն անցկացվում է 1932 թվականից:

Ամեն ինչ պատրաստ է Կինոյի պալատում, ինչպես նաեւ փառատոնի եւս մի քանի սրահներում համաշխարհային կինոյի աստղերի, բազմաթիվ լրագրողների, միջազգային քննադատների ընդունման համար: Այս տարի այդ սրահներին նոր հարթակ է գումարվել բաց երկնքի տակ, որը հայտնվել է նոր կինոպալատի վաղուց դադարեցված շինության տեղում: Դրա համար պատրաստվել է «Կինոն պարտեզում» հատուկ արտամրցույթային ծրագիրը, որում տեղ են գտել, մասնավորապես, ամերիկացի Ջեյմս Ֆրանկոյի, իտալացի Գաբրիելե Մուչինոյի, հարավկորեացի Կիմ Կի Դուկի ֆիլմերը:

Հիմնական մրցութային ծրագիրը, որը ներառում է 20 կինոնկար, ամբողջությամբ բաղկացած է ճանաչված «գրանդների» այդ թվում՝ Վիմ Վենդերսի, Ֆրանսուա Օզոնի, Էմիր Կուստուրիցայի, Թերենս Մալիքի գործերից:

Կինոփառատոնը բացելու է ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» մրցութային ժապավենը: Այն կատակերգական մյուզիքլ է ամերիկյան մյուզիքլի ժանի պատմության մասին:

Ֆիլմերը գնահատելու է միջազգային ժյուրին՝ անգլիացի ռեժիսոր Սեմ Մենդեսի գլխավորությամբ, որը նկարահանել է «Գեղեցկություն ամերիկյան ձեւով» ֆիլմը եւ բոնդապատումի երկու մասեր՝ «007. «Սքայֆոլ» կոորդինատները» եւ «007. Սպեկտր»-ը: Այս տարի ժյուրիի կազմում գերակշռում են դերասանուհիները, նրանց թվում են՝ Մարչելո Մաստրոյանի եւ Կատրին Դենյով ստեղծագործական զույգի դուստրը՝ ֆրանս-իտալական դերասանուհի Կիյարա Մաստրոյանին, ամերիկացի դերասանուհի, երգչուհի, նկարչուհի եւ ռեժիսոր Լորի Անդերսոնը, գերմանացի դերասանուհի Նինա Հոսսը, բր իտանացի դերասանուհի Ջեմմա Արտերտոնը, ինչպես նաեւ չինացի դերասանուհի եւ ռեժիսոր Չժաո Վեյը:

Այս տարվա նորույթների թվում են «Սուրբ Մարկոսի արծաթե առյուծ» երկու մրցանակները: Արձանիկներից մեկը կհանձնվի լավագույն ռեժիսուրայի համար, մյուսը կհավասարեցվի ժյուրիի Գրան պրիին, որն ավելի վաղ հանձնվում էր մրցույթի երկրորդ լավագույն ֆիլմին:

10 տարի անց ռեժիսորական նոր աշխատանքով վերադառնում է ամերիկացի նշանավոր դերասան Մել Գիբսոնը: Այս անգամ «Քրիստոսի չարչարանքների» եւ «Ապոկալիպսիսի» հեղինակը նկարահանել է «Խղճի նկատառումներով» զինվորական դրաման, որը պատմում է Դեսմոնդ Դոսսի իրական կերպարի մասին, որը հրաժարվում է պատերազմել, եւ դառնում է ռազմադաշտային բժիշկ:

Արդեն մի քանի տարի փառատոնում մոդայիկ են դարձել հեռուստատեսային ֆիլմերի առաջին պիլոտային սերիաների պրեմիերաները: Վենետիկում կցուցադրեն սեզոնի ամենասպասված սերիալներից մեկի՝ իտալացի «օսկարակիր» ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ Հռոմի պապը» սերիալի երկու մասերը:

Կինոստուգատեսը սեպտեմբերի 10-ին կեզրափակի «Հիանալի յոթնյակը» լեգենդար վեստեռնի ռեմեյքի արտամրցույթային ցուցադրումը՝ Դենզել Վաշինգտոնի եւ Իթան Հրուքի մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար