Ֆրանսիայում վախճանվել է հռչակավոր լուսանկարիչ Մարկ Ռիբուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ93 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի հռչակավոր լուսանկարիչ, ֆոտոլրագրող Մարկ Ռիբուն: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտնել Է Figaro թերթը՝ վկայակոչելով նրա ընտանիքը:
Մարկ Ռիբուն ծնվել Է 1923 թվականին, սկսել Է լուսանկարել 14 տարեկանում: Կյանքի ընթացքում աշխատել Է Թուրքիայում, Աֆղանստանում, Ալժիրում, Պակիստանում, Իրանում, Չինաստանում, Վիետնամում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: 2008 թվականին, հասնելով 85 տարվա սահմանագծին, Ռիբուն աշխատել Է ԱՄՆ-ում, որտեղ նկարել Է Բարաք Օբամայի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Այն լուսանկարը, որը Ռիբուին հռչակ Է բերել, հաճախ համարում են «Ներկարարն Էյֆելյան աշտարակին» լուսանկարը, որն արվել Է 1953 թվականին:
Ռիբուն մահացել Է օգոստոսի 30-ին երկարատեւ հիվանդությունց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



