Լիբիայի ափերի մոտ եւս մոտ 3 հազար միգրանտների են փրկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի առափնյա պաշտպանության ուժերը հայտնել են, որ Միջերկրական ծովում Հյուսիսային Աֆրիկայի երկրներից եկած մոտ երեք հազար միգրանտների են փրկել: Նախօրեին Լիբիայի ափերի մոտ շուրջ 6.5 հազար մարդ է փրկվել, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Իտալիայի իշխանությունները նշում են, որ վերջին երեք օրերին Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերի մոտ, հայտնաբերվել ու փրկվել էին ավելի քան 10 հազար փախստական, որոնք փորձում էին Եվրոպա հասնել:
Նրանց մեծ մասը Էրիտրեայի ու Սոմալիի բնակիչներ են: Նրանցից շատերը երեխաներ են, ամենափոքրը ընդամենը մեկ շաբաթական է:
Առափնյա պաշտպանության կարծիքով միգրանտները, իմանալով որ հետագայում իրենց Սիցիլիա կուղարկեն, պարզապես Լիբիայի ափից 20 կմ հեռանում են ու այնտեղ սպասում փրկարարներին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



