Ամերիկյան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Իռլանդիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Իռլանդիայի Շաննոն օդանավակայանում, 16 մարդ տուժել է: Վնասվածքներ է ստացել 14 ուղեւոր եւ United Airlines ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի երկու անդամ, նրանց հիվանդանոց են հասցրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարկադրված վայրէջքի պատճառ է դարձել անսպասելի եւ ուժեղ տուրբուլենտությունը, հայտնել են ավիաընկերությունից: UA-880 չվերթը Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքից ուղեւորվում էր լոնդոնյան Հիթրոու օդանավակայան:
Boeing 767-300 ինքնաթիռում ընդհանուր առմամբ 207 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 13 անդամ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



