«Բորուսիա»-ն հույս ունի, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա «Գաբալա»-ի դեմ հանդիպմանը մասնակցելիս
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիա»-ն հույս ունի, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի շրջանակում «Գաբալա»-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար Ադրբեջան այցի ժամանակ:
Ինչպես փոխանցում է Sport1-ը, այդ մասին նշել է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգգեն: «Ներկա դրությամբ Հենրիխը շատ կարևոր խաղացող է մեզ համար և վերջին շաբաթներին ցույց է տալիս հիանալի խաղ, ուստի հույս ունենք, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա ԵԼ-ի խաղին մասնակցելիս»,- ասել է Ֆլիգգեն:
Միաժամանակ, Azerisport-ը գրում է, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` մասնակցելու «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին: «Դրա պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղ Մխիթարյանի այցելությունը»,- գրել է ադրբեջանական կայքը:
Ադրբեջանի սև ցուցակում են հայտնվել աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, ովքեր այցելել են Արցախ:
ԵԼ խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին: