Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել թուրքական բանակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քարաբյուք նահանգի Սաֆրանբոլու շրջանի ժանդարմական գնդում զինծառայողների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, զինվորների միջեւ ծեծկռտուքը սկսվել է ճաշարանում. 30 զինվորների միջեւ ստեղծված վիճաբանությունը վերածվել է զանգվածային կռվի:
Արյունալից ծեծկռտուքը հրամանատարության կողմից հնարավոր է եղել դադարեցնել օդ կրակոցներ արձակելու շնորհիվ:
Զանգվածային կռվի ժամանակ 10 զինծառայողներ վիրավորվել են, որից մեկը` ծայրահեղ ծանր:
Թուրքական պաշտոնական լրատվական գործակալությունը չի հայտնել բանակում զանգվածային ծեծկռտուքի պատճառը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



