Ռուսական «Սու 34»-ը Հալեպ նահանգում ոչնչացրել է ԻՊ-ի երկրորդ դեմքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ՊՆ-ն հաստատել է «Սու 34»-ի հարվածի արդյունքում Սիրիայի Հալեպ նահանգում ԻՊ ահաբեկչական խմբավորման երկրորդ դեմքին ոչնչացնելու մասին տեղեկությունը , ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հետախուզության մի քանի աղբյուրներով ճշտված տեղեկություններով՝ ոչնչացված ահաբեկիչներից մեկը դաշտային հրամանատար Աբու Մուհամադ Ալ Ադնանին է, որը առավել հայտնի է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «լրատվամիջոցների հետ կապերի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ»- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշում են, որ Աբու Մուհամադ Ալ Ադնանին համարվում էր ԻՊ երկրորդ դեմքը խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիից հետո ու հայտնի էր արեւմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչությունների կազմակերպման իր կոչերով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



