ՄԽ համանախագահները սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ կանցկացվեն:
Զախարովան նաև նշել է, որ ծրագրված է համանախագահների հանդիպումը ՌԴ ԱԳՆ-ում գերատեսչության ղեկավարության հետ:
«Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ակտուալ հարցերը: Հատուկ ուշադրություն է ենթադրվում դարձնել պայմանավորվածությունների իրականացման ընթացքի քննարկմանը, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գագաթնաժողովներում ձեռք են բերվել Վիեննայում` մայիսի 16-ին եւ Սանկտ-Պետերբուրգում` հունիսի 20-ին», - ասել է Մարիյա Զախարովան:
Նա նաեւ նշել է, որ խոսքը ծրագրային խորհրդատվությունների մասին է, որոնք պարբերաբար անցկացվում են Վաշինգթոնում, Փարիզում, Մոսկվայում:
Զախարովայի խոսքով` հանդիպման գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով երեք երկրների ջանքերի կոորդինացումն է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



