Իտալիայում երկրաշարժից հետո մեկ շաբաթում երեք հազար հետցնցում է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժից հետո մեկ շաբաթում երկրաշարժի գոտում ավելի քան 3 հազար հետցնցում է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իտալայի գեոֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտը:
Ուժեղ երկրաշարժները միշտ ուղեկցվում են բազմաթիվ հետցնցումներով՝ կրկնակի ցնցումներ , որոնք գլխավոր սեյսմիկ հարվածի համեմատ ավելի թույլ են լինում: Դրանց քանակն ու ինտենսիվությունը ժամանակի ընթացքում նվազում է, բայց սեյսմիկ ակտիվությունը կարող է ամիսներով շարունակվել:
Այս մեկ շաբաթում Իտալիայում գրանցված հետցնցումներից միայն մեկն է ավելի քան 5.0 մագնիտուդ հզորություն ունեցել, մյուսներն ավելի թույլ են եղել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



