British Airways-ը տարիների ընդմիջումից հետո վերսկսել է թռիչքները Իրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական British Airways (BA) ավիաընակերությունը վերսկսել Է թռիչքներն Իրան, որոնք դադարեցվել Էին 2012 թվականի հոկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքում:
Սեպտեմբերի 1-ից Թեհրան թռիչքները կիրականացվեն շաբաթական 6 օր: Տարվա վերջին ավիաընկերությունը մտադիր Է դուրս գալ թռիչքների ամենօրյա ռեժիմի:
Առաջին ինքնաթիռը, չվացուցակի համաձայն, մեկնել Է տեղական ժամանակով ժամը 9-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին):
«Թեհրանը կարեւոր ուղղություն Է British Airways-ի համար»,-ասված Է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Ավելի վաղ, ութ տարվա ընդմիջումից հետո, թռիչքները Թեհրան վերսկսել Է ֆրանսիական Air France-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



