Կրեմլում հերքել են Ուզբեկստանի նախագահի` Մոսկվայում բուժում ստանալու լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը բուժվելու նպատակով Մոսկվա չի ժամանել: Վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ տեղեկություններ չունի ռուս բժիշկների` Ուզբեկստան մեկնելու մասին: «Ես կարող եմ հաստատել, որ Իսլամ Քարիմովը Մոսկվա չի ժամանել, իսկ ինչ վերաբերվում է լուրերին, թե ռուս բժիշկներ են մեկնել Ուզբեկստան, ես տեղեկություններ չունեմ»,- ասել է Պեսկովը:
Հանգստյան օրերին Ուզբեկստանի կառավարությունը հայտնել էր, որ 78-ամյա Քարիմովը ստացիոնար բուժում է անցնում, որի համար ժամանակ որոշակի կպահանջվի: Ավելի ուշ Քարիմովի դուստրը հստակեցրել է, որ նախագահը ուղեղի կաթվածից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



