ՈւԵՖԱ-ն Մխիթարյանի հետ կապված իրավիճակի մասին. Կանենք հնարավոր ամեն բան
ՍՊՈՐՏՕգոստոսի 28-ին Մոնակոյում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մամուլի ասուլիսը, որին ներկա է եղել նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն։
Ինչպես տեղեկացնում է «СЭ»-ը, հարցերից մեկը հետեւյալն էր. «Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական «Գաբալի» հետ։ «Բորուսիայում» է խաղում հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը։ Ինչպե՞ս պետք է նա իրեն պահի նման իրավիճակում եւ ի՞նչ կանի ՈւԵՖԱ-ն»։
«Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից եւ ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ շարունակվի»,- ասել է Ինֆանտինոն։
«Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



