Համազգային հարցումներից մեկում Թրամփը հավասարվել է Քլինթոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում նախագահական նախընտրական մրցարշավում ընտրողների համազգային հարցումներից մեկում հավասարվել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել է Ռասմուսենի սոցիոլոգիական ծառայությունը, հերթական հետազոտության արդյունքների համաձայն, ձայները բաշխվել են 40 տոկոս եւ 39 տոկոս հարաբերակց ությամբ՝ հօգուտ Թրամփի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մեկ շաբաթ առաջ Քլինթոնն էական առավելություն ուներ՝ 42 տոկոս առ 38 տոկոս:
Ստացված արդյունքների հիման վրա հարցման կազմակերպիչներն այն եզրակացությունն են անում, որ իր մրցակցի նկատմամբ Քլինթոնի առավելությունը, որին նա հասել էր հուլիսի վերջին Դեմոկրատական կուսակցության համագումարից հետո, «այժմ անհետացել է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



