Reuters-ը հայտնել Է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆReuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական երեք աղբյուրների, հաղորդել Է, որ կյանքի 79-րդ տարում մահացել Է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:
Պետության ղեկավարի մահվան մասին դեռ օգոստոսի 29-ի երեկոյան հայտնել Էր «Ֆերգանա» լրատվական գործակալությունը, սակայն Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ հերքել Էր այդ տեղեկությունները:
Մահվանից մի քանի օր առաջ՝ օգոստոսի 27-ին, Քարիմովն ուղեղի արյան զեղում Էր տարել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Քարիմովն Ուզբեկստանի նախագահի պաշտոնն անփոփոխ կերպով զբաղեցրել Է 1991 թվականից, մինչ այդ 1990 թվականի մարտից ղեկավարել Է Ուզբեկական ԽՍՀ-ն: Նա ունի երկու դուստր՝ Գյուլնարան եւ Լոլան:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



