Այսօր կհայտարարվի Քարիմովի իրավահաջորդի անունը· Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի իրավահաջորդի անունը կարող է այսօր հայտնի դառնալ, գրում է Reuters-ը:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, թե Քարիմովն արդեն մահացել է:
Այսօր` սեպտեմբերի 2-ին, ինչպես հայտնել են գործակալության աղբյուրները, հայտարարվելու է նաև Քարիմովի հուղարկավորության կազմակերպմամբ զբաղվող հանձնաժողովի ղեկավարի անունը:
Քարիմովի հնարավոր իրավահաջորդների թվում գործակալությունը նշում է երկրի վարչապետ Շավկաթ Միրզոևի և նրա տեղակալ Ռուստամ Ազիմովի անունները:
Ինչպես գրում է Reuters-ը, Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության նախագահ Ռուստամ Ինոյատովն ու Քարիմովի փոքր աղջիկը` Լոլա Քարիմովան, մեծ ազդեցություն ունեն, թե ով վերջնական արդյունքում կգա իշխանության:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



