Էրդողանը Մոսկվայում կհանդիպի Ասադին. լիբանանյան մամուլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին Մոսկվայում կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է լիբանանյան As Sefir թերթը:
Ըստ հրատարակության` թուրքական եւ սիրիական նախագահների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ի եւ 22-ի միջեւ:
Լիբանանյան թերթը գրում է, որ Էրդողանի` օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի ժամանակ սիրիական պատվիրակությունը այցով գտնվել է Մոսկվայում:
Սանկտ-Պետերբուրգում Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Անկարան տրամագծորեն փոխել է Սիրիայի նախագահի ճակատագրի հարցում իր դիրքորոշումը: Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարել են, որ Անկարան այլեւս չի պնդելու Բաշար Ասադի հրաժարականը եւ պատրաստակամություն է հայտնել աշխատել նրա հետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



