Պայթյուն Ֆիլիպիններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների Դավաո քաղաքում տեղի ունեցած հայթյունի հետեւանքով մահացել է առնվազն 9 մարդ, եւս 30-ը վիրավորվել է, հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյուրը:
Նրա խոսքով, պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 22.00-ի սահմաններում հոգեւոր ակադեմիայի մոտ գտնվող շուկայում: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երեւում են բազմաթիվ վիրավորներ, որոնց տեղափոխում են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ ու ոստիկանական մեքենաներ:
Նշենք, որ Ֆիլիպինների հարավում չեն դադարում զինված բախումները բանակի եւ «Աբու Սայաֆ» խմբավորման գրոհայինների միջեւ: Այսպես, օգոստոսի 26-27-ին մարտերի ընթացքում ոչնչացվել է 21 գրոհային, կառավարական ուժերի 17 զինծառայողներ վիրավորվել են:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



