Հայաստանը պաշտպանել ու պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Կվիրիկաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանը պաշտպանել ու պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, նրա դիրքորոշումն այդ առումով անփոփոխ է, իսկ մնացածը ընդամենը քաղաքական շահարկումներ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ մեկնաբանելով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Աբխազիայի առաջնորդի հետ:
Կվիրիկաշվիլիի խոսքով, Վրաստանում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ որեւէ հանդիպումը, առավել եւս պաշտոնական բանակցություններ տեղի չեն ունեցել: «Հայաստանը մեր կարեւոր գործընկերն է, հարեւանը, բարեկամ պետությունը եւ այդ ուղղությամբ որեւէ ռիսկ չկա»,-ընդգծել է Գեորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



