Շտայնմայերը Սիրիայի հարցով Թուրքիային նախազգուշացնող հայտարարություն է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սիրիայի հարցում Թուրքիային նախազգուշացնող հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Deutsche Welle գործակալությունը:
Շտայնմայերն ընդգծել է, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել սեփական սահմանները, սակայն այդ երկիրը պետք է խուսափի Սիրիայի տարածքում երկարատև ռազմական գործողություններ իրականացնելուց: Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ վերջին շրջանում Թուրքիան Սիրիայի տարածքում ավելի ակտիվ գործողություններ է ծավալում` ասելով. «Բոլորս պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Սիրիայում բախումներ այլևս չլինեն»:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



