Եկատերինբուրգի դատարանի որոշմամբ բլոգերը կալանավորվել է տաճարում փոքեմոն որսալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵկատերինբուրգի Կիրովի շրջանի դատարանը երկու ամսով կալանավորել է բլոգեր Ռուսլան Սոկոլովսկուն՝ տաճարում փոքեմոններ որսալու համար, հայտնում է Ura.ru-ն:
Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ 282-րդ (ծայրահեղականություն) եւ 148-րդ (հավատացյալների զգացմունքների վիրավորում): Որոշումը հրապարակվել է դռնփակ նիստում, դատավճռի մասին տեղեկացրել է Սոկոլովսկու փաստաբանը:
2016-ի օգոստոսի սկզբին բլոգերը հոլովակ էր նկարահանել, թե ինչպես է նա տաճարում փոքեմոն որսում, որը կես միլիոն դիտում էր ունեցել: Հոլովակը զայրույթի փոթորիկ էր առաջացրել հավատացյալների շրջանում եւ հետաքրքրել իրավապահ մարմիններին: Դրանից հետո Սոկոլովսկին հրապարակել էր «Իդեալական ուղղափառ ամուսնություն» հոլովակը, որում բացահայտ ծաղրում էր իրավապահներին եւ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



