Ադրբեջանում բանկերը ամբողջովին կասեցրել են դոլարի վաճառքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում սեպտեմբերի 2-ից բոլոր բանկերը որոշ ժամանակով կասեցրել են դոլարի վաճառքը` կապված ադրբեջանական մանաթի շարունակական անկման հետ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ամենախոշոր բանկերը` «Փաշա բանկը», «Կապիտալ բանկը», «Յունիբանկը» եւ Ադրբեջանի միջազգային բանկը, պաշտոնապես հայտարարել են դոլարի վաճառքը կասեցնելու մասին: Ամերիկյան դոլարի վաճառքը դադարեցվել է նաեւ օդանավակայանում, բայց այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:
Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է` նախորդ տարվա սկզբին եղած մեկ դոլարի դիմաց 0.802 մանաթի փոխարեն դառնալով 1,67- 1,69 մանաթ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



