Իտալիայում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժն է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿենտրոնական Իտալիայում սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել հերթական երկրաշարժը` 4.5 մագնիտուդով, հայտնել է Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների կենտրոնը գտնվել է մոտ 120 կմ դեպի հյուսիս-արևելք Հռոմից և 30 կմ դեպի արևմուտք Ասկոլի Պիչենո քաղաքից, որը տուժել է օգոստոսի 25-ին տեղի ունեցած երկրաշարժից, փոխանցում է Корреспондент-ը:
Միևնույն ժամանակ Հոնկոնգի Օդերևութաբանական աստղադիտարանը նոր երկրաշարժը գնահատում է 5.0 մագնիտուդ: Նրա հնարավոր հետևանքների մասին տեղեկություն դեռևս չկա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Իտալիայի կենտրոնում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով մահացել է առնվազն 294 մարդ, ավելի քան 400-ը տուժել են, բնակվելու վայրից զրկվել է ավելի քան 2.000 մարդ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



