Դիեգո Մարադոնա․Ես մեծ շանսեր ունեմ՝ դառնալու ՖԻՖԱ-ի նոր փոխնախագահ
ՍՊՈՐՏԴիեգո Մարադոնան հայտարարում է, որ ինքը կարող է լինել ՖԻՖԱ-ի փոխնախագահ, երբ արքայազն Ալի Բին ալ-Հուսեյնը դառնա ՖԻՖԱ-ի նախագահ և փոխարինի Զեպ Բլատերին։
1986թ․-ի աշխարհի գավաթակիրը և Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչը մշտապես եղել է Բլատերի հակառակորդն ու քննադատը և նախորդ ամիս նրան անվանել էր «բռնապետ»։
Այժմ արդեն Մարադոնան ցանկանում է մասնակցել ՖԻՖԱ-ի վերակառուցմանը և իր ծառայություններն է առաջարկում Հորդանանի արքայազնին։
«Եթե արքայազն Ալին հաղթանակ տանի, ես մեծ շանսեր ունեմ դառնալու ՖԻՖԱ-ի փոխնախագահ։ Ես բոլորին կմաքրեմ։ Բլատերը վախենում է Հետաքննությունների դաշնային բյուրոյից ու շվեյցարական ոստիկնությունից։ Նա վախենում է հեռանալ ՖԻՖԱ-ից ձեռնաշղթաներով»,-այս մասին ասել է Մարադոնան՝ արգենտինական America հեռուստաալիքի «The Football Show»-ի ժամանակ։