Գերմանական մամուլի գնահատականը Հենրիխ Մխիթարյանի խաղին
ՍՊՈՐՏԳերմանական մամուլը գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Բեռլինի «Հերտայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի մրցավեճում, որում Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե եւ դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:
Kicker-ը Մխիթարյանին տվել է 3 գնահատականը, իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնն են ճանաչվել գերմանացի պաշտպան Մատս Հումելսն ու ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան (2-ական բալ).
Bild-ն ամենաբարձ 1 բալով է գնահատել Հումելսին ու Կագավային, իսկ հայ կիսապաշտպանին տվել է 2 միավոր:
Ruhr Nachrichten-ը Հենրիխի խաղը գնահատել է 3.5 բալով, իսկ լավագույնն է ճանաչել դարձյալ Հումելսին ու Կագավային՝ 2.5-ական բալ:
Der Westen-ն էլ դորտմունդցիների կազմում ամենաբարձր գնահատական տվել է Հումելսին եւ գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանին (2-ական բալ), իսկ Հենրիխ Մխիթարյանը ստացել է 3.5 գնահատականը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 2 տուրերից հետո Դորտմունդի «Բորուսիան» ունի 6 միավոր եւ Մյունխենի «Բավարիայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: