Ռեալը մտադիր է ապացույցներ ներկայացնել. որոշումը կկայացնի ՈւԵՖԱ-ն
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» մտադիր է ապացուցել, որ դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի ձևակերպման ժամանակ իրեն Լա Լիգայում հայտավորելիս բոլոր անհրաժեշտ փաստաթղերն ուղարկել է Իսպանիայում տրանսֆերային պատուհանի փակվելուց 1 րոպե առաջ:
Լա Լիգայի ղեկավարությունը պնդում է, որ մադրիդիցիները չեն հասցրել 24-ամյա դարպասապահին հայտավորել մրցաշարում: «Մանչեսթեր Յուանյթեդի» ղեկավարությունն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ» ձևակերպվել է ժամանակին:
Սպասվում է, որ տվյալ հարցի շուրջ որոշում կկայացնի ՈւԵՖԱ-ն:



