Հույս ունեմ, որ Բարսելոնան կլինի իմ կարիերայի վերջին ակումբը. Ալեիշ Վիդալ
ՍՊՈՐՏԿիսապաշտպան Ալեիշ Վիդալը, ով այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես կատալոնական թիմի ֆուտբոլիստ, հույս է հայտնել, որ «Բարսելոնայում» խաղալու է մինչ կարիերայի ավարտը: Այնուամենայնիվ, մինչ 2016 թվականի հունվարը Վիդալը չի կարողանա խաղալ «Բարսելոնայի» կազմում ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքի պատճառով:
«Ես մի քանի ակումբներում եմ խաղացել, բայց հույս ունեմ, որ «Բարսելոնան» կլինի վերջինը: «Բարսելոնայի» հարձակման գծում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ, սակայն հենց լուրջ մրցակցությունն է թիմին ուժեղացնում:
Չեմ մտահոգվում, որ մինչ հունվար չեմ կարողանալու խաղալ թիմի կազմում: «Բարսելոնայի» առաջարկից մասին երկու անգամ չեն մտածում: Ես կօգտագործեմ այդ ժամանակը, որպեսզի բարելավեմ իմ խաղը եւ ավելի լավ ծանոթանամ թիմին»,- նշել է Վիդալը:
Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը 2011-2014 թվականներին ելույթ է ունեցել «Ալմերիայում», իսկ անցած մրցաշրջանում խաղաղցել է «Սեւիլիայում»: