Ռուսական կողմը դեմ է. Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու հարց օրակարգում այլեւս չկա
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը երեկ հայտարարել է, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որեւէ հեռանկար: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարեւան տան պատը»,-ասել է նա:
Ուղիղ մեկ տարի առաջ նույն Յակունինը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է:
Իսկ դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»:
Յակունինի հայտարարությունը փաստում է, որ նման երկաթուղի կառուցելու հարց օրակարգում այլեւս չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



