Վան Գալը վերջնագիր է ներկայացրել Դե Խեային
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան ստիպված է երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Բանն այն է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վերջնագիր է ներկայացրել 24-ամյա իսպանացուն՝ նշելով, որ նա չի ստանա խաղային պրակտիկա, եթե չկնքի նոր պայմանագիր, գրում է AS-ը:
Դե Խեայի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն բանակցություններ է սկսել նոր համաձայնագրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել էին Դե Խեայի տեղափոխության հարցում, սակայն կողմերը չէին հասցրել գրանցել նրա տրանսֆերը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



