Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ երրորդ տուրի լավագույն խաղացող
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության երրորդ տուրի լավագույն խաղացող:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում, 26-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 46 տոկոսը: Երկրորդ տեղում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լյուկ Կաստայնյոսը՝ 25 տոկոս: Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը՝ 10 տոկոս:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի երրորդ տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 3:1 հաշվով առավելության է հասել Բեռլինի «Հերտայի» նկատմամբ, Հենրիխ Մխիթարյանը կատարել է գոլային փոխանցում:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



