Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին
ՍՊՈՐՏՀունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, և կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Սանթուշի մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
1
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
2
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն
3
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
4
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը
5
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը



