Հենրիխ Մխիթարյան. Չենք կարողանում անել այն, ինչը անում էինք 2-3 տարի առաջ
ՍՊՈՐՏԵվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա - Հայաստան (2:0) հանդիպումից հետո armsport.am-ին խաղի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանը.
«Այսօր կարողացանք այսքանն անել: Ընտրական այս փուլում դժվար է հավաքականից շատ բան պահանջելը, որովհետև երևի թե հաջողությունը մեր կողմը չէ:
Չենք կարողանում անել այն, ինչը անում էինք 2-3 տարի առաջ: Մենք բոլորս էլ ցանկանում ենք խաղի ժամանակ անել ամեն ինչ արդյունքի հասնելու համար, պարզապես չի ստացվում:
Հոգեբանական խնդիր չկա, ֆուտբոլում մանրունքները մեծ խնդիր են առաջացնում: Պետք է մենք՝ ինքներս վիճակից դուրս գանք, հուսով եմ՝ շուտ. ինչքան շուտ անենք դա, այդքան լավ: Կփորձենք առաջիկա 2 օրերին հնարավորինս արագ վերականգնվել, որպեսզի պատրաստ լինենք Դանիայի դեմ խաղին:
Միանշանակ պետք է հետևություններ անել. առանց դրանց սխալները չենք կարող շտկել: Ֆուտբոլն այնպիսին է, որ սխալների դեպքում միշտ պատժվում ես: Հնարավոր է՝ նաև ֆուտբոլիստների փորձի պակասն է դեր խաղում... ամեն դեպքում, միշտ պետք է ուշադիր լինենք»: