Ռադովան Չուրչիչ. Կազմակերպված խաղ էինք սպասում հայերից
ՍՊՈՐՏՖուտբոլի Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ տնային հաղթանակը Եվրո-2016-ի ընտրական խաղում:
«Գրոհելու եւ հարձակողական ֆուտբոլ խաղալու ցանկությունը մեծ էր իմ թիմի մոտ, այդ պատճառով գոհ եմ: Իհարկե, սրանք դեռ մեր առավելագույն հնարավորություններ չեն, սակայն մենք ժամանակ ունենք նոր թիմ ստեղծելու եւ արդյունքի հասնելու համար:
Մենք կազմակերպված խաղ էինք սպասում հայերից, որոնց խաղն ուսումնասիրել էինք: Հայաստանի հավաքականի այս ֆուտբոլիստները երկար տարիներ խաղում են միասին, եւ առաջին խաղակեսում մենք խնդիրներ էինք ունենում խաղադաշտի կենտրոնում: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց դիմակայել մրցակցի գրոհներին եւ հասնել հաղթանակի»,- Չուրչիչի խոսքը մեջբերում է Sportskacentrala.com-ը:
Հիշեցնենք, որ սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում կայացած եւ առանց հանդիսականների անցած խաղում սերբերն առավելության հասան 2:0 հաշվով՝ տանելով առաջին հաղթանակը: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Երեւանում՝ ընդունելով դանիացիներին: