Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տնտեսական տարին բարդ էր մեր և կովկասյան հարևան երկրների համար

ЭКОНОМИКА
• Թեև Վրաստանի տնտեսությունը այս տարվա երրորդ եռամսյակի կտրվածքով նորից ՀՆԱ–ի աճ է ապահովել, որը կազմել է 2,3%՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի նկատմամբ, իսկ 10 ամսվա կտրվածքով նախնական գրանցել է 2,5% իրական ՀՆԱ–ի աճ, այնուամենայնիվ, ինչպես Հայաստանում և Ադրբեջանում, տնտեսական տարին դժվարին էր նաև Վրաստանի համար: Հատկապես Ադրբեջանի և Վրաստանի համար հիմնական խնդիրը կապված էր ազգային արժույթների՝ մանաթի և լարիի հետ:
 
 
• Հիշեցնենք, որ 11 ամիսների կտրվածքով՝ Ադրբեջանի տնտեսական անկումը կազմել էր՝ ադրբեջանական մանաթով արտահայտված 3,9%, իսկ Հայաստանի տնտեսական աճը 10 ամիսների կտրվածքով կազմել էր՝ 0,4%:
 
 
• Վրաստանում և Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, տարվա ընթացքում գրանցվել է ցածր գնաճ և գնանկում, այն դեպքում, երբ Ադրբեջանում՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 12,1%: Գնաճի բարձր տեմպերը պայմանավորված են եղել պարենամթերքի 14,1%, ոչ պարենային ապրանքների՝ 16,8% և բնակչությանը մատակարարվող ծառայությունների սակագների՝ 5,6% աճով: Իրականում խոսքը գնում է 20–30% գնաճի մասին: Ադրբեջանը ԱՊՀ երկրներում ամենաբարձր գնաճ ունեցող երկիրն է: Իսկ Վրաստանում սպառողական գների ինդեքսը նոյեմբերին՝ հոկտեմբերի նկատմամբ, կազմել է 0,6%, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 0,2%: Իսկ Հայաստանում հունվար–հոկտեմբեր կտրվածքով գրանցվել է սպառողական գների 1,5% անկում:
 
• Մեկ այլ կարևոր ցուցանիշի՝ օտարերկրյա ներդրումների պահով, Վրաստանում վիճակը կարելի է ասել բավարար է: Եթե Ադրբեջանում 28%–ով նվազել են ուղղակի ներդրումները ֆիքսված կապիտալում՝ հիմնականում շինարարության ոլորտում կատարված ներդրումների կրճատման հաշվին, ապա Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ հունվար–սեպտեմբեր ամիսների կտրվածքով կազմել է 1,3 միլիարդ ամերիկյան դոլար, որը 5%–ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանում վիճակը, առավել վատ է՝ ըստ ԱՎԾ–ի հունվար–սեպտեմբեր ամսիների ներկայացված կտրվածքի, իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են. օտարերկրյա ներդրումները (ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները միասին) մոտ 3,7 անգամ, իսկ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 1,8 անգամ: Հիշեցնենք, որ 2015 թ.–ին նույնպես օտարերկրյա ներդրումները զգալիորեն կրճատվել էին:
 
• Ադրբեջանում, ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների, հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում կրճատվել են արտաքին առևտրի ծավալները մոտ 13,4%–ով, որտեղ արտահանման ծավալները նվազել են 16,9%–ով, իսկ ներմուծումը կրճատվել է 8,2%–ով: Վրաստանում՝ հունվար–նոյեմբեր կտրվածքով, արտահանումը կազմել է 1,92 միլիարդ դոլար, որը 5% –ով ցածր է եղել, իսկ ներմուծումը կազմել է՝ 8,9 միլիարդ դոլար, որը 29%–ով բարձր է եղել նախորդ տարվա համեմատ: Հայաստանի համար դրական էր արտահանման 19,8% աճը, մի փոքր մխիթարական է նաև ներմուծման 99,7% գրանցված արդյունքը, որը նշանակում է, որ այն համարյա հասել է նախորդ տարվա ցուցանիշին: Ինչպես նկատեցինք, Վրաստանում 4,7 անգամ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, իսկ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատ և կազմել է 7 միլիարդ դոլար, որն էլ հենց լարիի արժեզրկման պատճառներից մեկն է:
 
• Այս պահին 1 ամերիկյան դոլարը գնահատվում է 2,68 վրացական լարի: Լարին այս տարվա հունիսից անշեղորեն արժեզրկվում է արտարժույթների նկատմամբ, միայն ամերիկյան դոլարի նկատմամբ տարվա երկրորդ կեսին լարին արժեզրկվել է 27%–ով: Հետաքրքիր է, որ այս տարվա առաջին կիսամյակում նկատվում էր լարիի արժևորում: Ինչ վերաբերում է մանաթին, ապա, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, այս պահին այն կազմում է 1,7525 մանաթ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Ամբողջ տարվա ընթացքում նկատվել է ուժեղ ճնշում մանաթի վրա և ԿԲ–ն մեծ ջանքերի շնորհիվ է կարողանում այն փրկել կոլապսից: Հիշեցնենք, որ 2014 թ.–ի դեկտեմբերին 1 ամերիկյան դոլարը կազմում էր 0,78 ադրբեջանական մանաթ: Սև շուկայում ներկայում այն տատանվում է 3–4 մանաթի սահմաններում:
 
 
• Եթե կարճ ամփոփենք երեք երկրներում տիրող տնտեսական իրավիճակը, ապա կարող ենք ասել, որ բոլոր դեպքերում էլ արտաքին ազդակները հիմնական բացասական ազդեցություն են ունեցել: Ադրբեջանի համար, հիմնական գործոնը եղել է նավթի գների անկումը, ինչու չէ, նաև տրանսֆերտների կրճատումը: Վրաստանին և Հայաստանին նույնպես արտաքին տրանսֆերտների կրճատումը դժվարին կացության մեջ է դրել: Օրինակ՝ Ադրբեջանում հունվար–սեպտեմբեր կտրվածքով այն կազմել է 586 մլն դոլար, որը 34,7%–ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Բոլոր 3 երկրների համար էլ, Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատումը էական նշանակություն է ունեցել:
 
 
• Վրաստանում, ինչպես Հայաստանում, տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, որը դրական սպասումների որոշակի ֆոն է ստեղծել երկու երկրների համար: Երկու երկրներում էլ, ինչպես Կվիրիկաշվիլու կառավարությունը Վրաստանում և Կարապետյանի կառավարությունը Հայաստանում, կարելի է ասել «պրոբիզնես կառավարություններ» են, որոնց քաղաքականությունները ուղղված են մասնավոր սեկտորի խթանմանը, ինչպես նաև լուրջ կառուցվածքային քայլեր են արվում, որպեսզի արտաքին ներդրումները հոսեն տնտեսություն:
 
• Վրաստանում, լարիի արժեզրկումը դժվարություններ է ստեղծում առևտրային բանկերի և վարկառուների համար, քանի որ վարկերի զգալի մասը դոլարով է: Այս երկիրը դեռևս զգալի եկամուտներ է ստանում հատկապես տուրիզմից և տրանզիտից, իսկ ԱՄՆ–ից և ԵՄ–ից ֆինանսական օգնությունները, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների հոսքերը, դեռևս մեղմացնում են վճարային հաշվեկշիռը: Սակայն, ներկա պահին, թույլ տնտեսական աճը, ինչպես նաև տրանսֆերտների կրճատումը, միաժամանակ արտահանման ծավալների կրճատումը և ներմուծման աճը զգալիորեն մեծացնում են լարիի վրա ճնշումը, որոնցով էլ պայմանավորված է լարիի արժեզրկումը: Թեև դրան, Վրաստանը առաջընթաց է ապահովում միջազգային գործարար դասակարգումներում, օրինակ՝ Doing Business–ում 24–րդ տեղում է: Ամեն դեպքում Արևմուտքը շարունակում է աջակցել Վրաստանին էժան վարկերի և ֆինանսական օգնությունների տեսքով և Վրաստանը այդ պատճառով ավելի մեղմ է տանում արտաքին և ներքին գործոններով պայմանավորված բացասական ազդեցությունները: Այնուամենայնիվ, աղքատությունը և կոռուպցիան շարունակվում են լուրջ խնդիրներ մնալ Վրաստանի համար:
 
• Մեկ այլ լուրջ խնդիր է համախառն պարտքը, որը ներկայում գերազանցում է 15,1 միլիարդ դոլարը, որը կազմում է ՀՆԱ–ի 108,7%–ը: Դրանից արտաքին պետական պարտքը կազմում է 6,3 միլիարդ դոլար, բանկային համակարգի պարտքը՝ 3,2 միլիարդ դոլար, այլ սեկտորները՝ 4,7 մլրդ դոլար, մասնավոր ընկերությունների միջև եղած պարտքերը կազմում են 2,4 մլրդ դոլար:
 
 
• Ադրբեջանը ԱՊՀ երկրներում ամենամեծ տնտեսական անկում գրանցած երկիրն է այս տարի: Անկում են գրանցել ԱՊՀ–ում նաև Բելառուսը՝ 2,8% և Ռուսաստանը՝ 0,7% (հունվար–հոկտեմբեր ամիսների տվյալներով): Շարունակվում է ուժեղ ճնշումը նաև ֆինանսաբանկային սեկտորի վրա: Տնային տնտեսությունների և գործարարների համար մեծացել է պարտքային բեռը մանաթի արժեզրկման արդյունքում, քանի որ դոլարով վարկերի հետվերադարձման խնդիրներ են առաջանում, որոնց պատճառով Ադրբեջանի բանկերը խոցելի դարձան: Բանկերը խուսափում են վարկեր տարամադրել: Բանկային համակարգի նկատմամբ ցածր վստահություն է ձևավորվել:
 
 
• 11 ամսվա կտրվածքով, Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է գտնվել անկումային տիրույթում: Մի քանի եռամսյակ տևող անկումային միտումները ընդգրկել են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Այս պետության համար ռիսկային խնդիրներ են դարձել՝ մանաթի կայունությունը, բանկային համակարգի խարխլումը, միջազգային պահուստների կրճատումը, սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացումը և արտաքին պարտքի արագ աճը: Բնութագրական է դարձել՝ ներդրումների կրճատումը, գնաճը, բյուջեի եկամուտների և ծախսերի կրճատումը, արտահանման և ներմուծման ծավալների կրճատումը, արտաքին պետական պարտքի աճը: Նվազում են բնակչության եկամուտները և գնողունակությունը: Աշխատանքի շուկան նույնպես մեծ վնասներ է կրում, տեղի են ունենում կրճատումներ, գործազուրկների քանակը մեծանում է: Փոքր և միջին ձեռնարկությունների քանակը կրճատվում է: Դժգոհությունները պայմանավորված են թանկացումներով, աշխատատեղերի կրճատումներով, մանաթի արժեզրկումով, պետական սոցիալական ծրագերի կրճատմամբ և այլ գործոններով: Երկրում ռեցեսիա է, որը տևական ժամանակ կշարունակվի: Կան խորքային հիմնախնդիրներ, որոնք են՝ տնտեսական ինստիտուցիոնալ կառույցների բացակայությունը և թերզարգացվածությունը, կոռուպցիան, կառավարման մոդելը և այլն, որոնք այսուհետ քայքայող էֆեկտն են ունենալու տնտեսության համար:
 
 
• Հայաստանի համար, եթե տարվա առաջին կիսամյակը տնտեսական ակտիվությունը աճ էր ցույց տալիս, ապա հուլիսից սկսած արդեն պարզ էր, որ անկումային փուլ է սկսվում մեր տնտեսության համար: Թերակատարվում են պետական բյուջեի եկամուտները, նվազում են տրանսֆերտները, անկումային միտումներ ունենք առևտրի, շինարարության, օտարերկրյա ներդրումների և ներմուծման ոլորտներում: Արտագաղթի խնդիրը օրակարգային է և անհանգստացնող: Բարձրացել է աղքատության մակարդակը: Աճում է պետական պարտքը և չի դադարում կապիտալի արտահոսքը երկրից:
 
• Թեև, վարչապետի փոփոխությունը որոշակի դրական սպասելիքներ առաջացրեց հասարակության և գործարար շրջանակների մոտ, սակայն անկումային իներցիան այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ այդ սպասելիքները չկարողացան դիմակայել աշնանային (հոկտեմբերի) կտրուկ անկմանը: Սակայն սեպտեմբերին փոփոխված կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ քայլերը հույս են տալիս, որ գալիք տարվա գոնե 2–րդ եռամսյակից անկումային միտումները կդադարեն և տնտեսության մեջ բեկում տեղի կունենա:
 
Նորայր Սարգսյան
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества