6 իր, որոնց իրական առաքելության մասին քչերը գիտեն
ФОТОԱռօրյա կյանքում օգտագործվող բազմաթիվ սովորական իրեր դեռ կարող են զարմացնել ձեզ։
marketium.ru-ն գրում է, որ մարդիկ չեն հետաքրքրվում, թե որտեղից են դրանք հայտնվել ու իրականում ինչի համար են։
Գլխարկների պոմպոններն անլուրջ ու զվարճալի տպավորություն են թողնում, սակայն դրանք լուրջ պատմություն ունեն։ 18-րդ դարում դրանք հայտնվեցին ֆրանսիացի ծովագնացների գլխարկներին, որպեսզի նրանք գլուխը չհարվածեն նավի տարբեր ցածր հատվածներին։
Շատերը կարծում են, որ Չուպա Չուպսի փայտիկի քառակուսի անցքը նրա համար է, որ կուլ տալու դեպքում մարդիկ կարողանան շնչել, մինչ բժիշկները կհասնեն։ Սակայն, իրականում դա նրա համար է, որ կոնֆետը չընկնի փայտիկի վրայից։
Տաբատների սլաքներն այսօր էլ բավականին նորաձև են, սակայն, իրականում դրանք նորաձևության հետ կապ չունեն։ 19-րդ դարում ամենալավ հագուստը կարում էին Անգլիայում և, որպեսզի այլ երկրներում նույնպես որակյալ հագուստ լիներ, դրանք նավերով տեղափոխում էին։Դա բավականին թանկ հաճույք էր, այդ պատճառով էլ աշխատում էին որքան հնարավոր է շատ տաբատ լցնել, դրա հետևանքով էլ տաբատների վրա գծեր՝ սլաքներ էին առաջանում, որոնք հնարավոր չէր հարթեցնել։
Ըստ ժամանակակից լեգենդի՝ ատամի մածուկի վրայի սև գիծը նշանակում են, որ ներսում միայն քիմիա է, իսկ կանաչը, որ բնական հումքից է պատրաստված։ Իրականում, գույնը կապված է դրանք պատրաստող մեքենաների հետ, որոնք այդպիսով նշում են իրենց արտադրանքը։
Ներքնազգեստի վրայի այս գրպանները ստեղծված են այն պարզ պատճառով, որպեսզի ներքնազգեստի կտորը չվնասի մաշկը։ Դրանք հատուկ փափուկ ու բամբակյա կտորից են պատրաստվում, իսկ քանի որ բոլոր կողմերից կարելու դեպքում դրանք կերևային, այդ պատճառով էլ մի կողմից կարված չեն։
Ուսապարկերի վրայի այդ երկու անցքն այն բանի համար են, որ զբոսաշրջիկները կարողանան դրանցից ինչ որ իրեր կախել ու ձեռքերն ազատ պահել։ Սակայն, կաշվե դետալներն արագ էին փչանում, այդ պատճառով էլ դրանք փոխարինեցին ավելի կոշտ նյութերից պատրաստված դետալներով։