Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Նորաձև ձեռնոցներ աշուն-ձմեռ 2015–2016

ЛАЙФ

Տարվա ցուրտ եղանակներին կանացի ձեռքերը կարիք ունեն պաշտպանության. չէ՞ որ հենց ձեռքերն են սխալ խնամքի պարագայում մատնում կնոջ տարիքը:

Ձեռնոցը վաղուց արդեն դարձել է այն աքսեսուարը, առանց որի դժվար է պատկերացնել: Մեկ-երկու զույգ լավ ընտրված ձեռնոցները կարող են ոչ միայն քամուց ու ցրտից հուսալիորեն պաշտպանել ձեռքերը, այլև լրացնել ցանկացած կերպար: Բարեբախտաբար դիզայներներն արդեն քանի տարի է, որ չեն մոռանում զգեստապահարանի այդ կարևորագույն իրի մասին, նորաձևության հետևորդներին ուրախացնելով ամենատարբեր ձևերով և գունավորումներով: Ինչպիսի՞ ձեռնոցներ են նորաձև լինելու աշուն-ձմեռ 2015–2016 սեզոնին. եկեք ծանոթանանք:

Նորաձև երկար ձեռնոցներ

Ի սկզբանե այսպիսի ձեռնոցներն օգտագործվում էին երեկոյան հանդերձանքի հետ: Թավշյա, մետասքե կամ գործված ձեռնոցները կարող են կերպարանափոխել ամենապարզ զգեստն անգամ: Սակայն այն բանից հետո, երբ նարաձևություն մուտք գործեցին կարճ թևքերով վերարկուները, երկար ձեռնոցները բեմահարթակներից չեն իջնում և վաղուց դարձել են աշնանային կերպարի անբաժանելի մասը: Աշուն-ձմեռ 2015–2016 սեզոնի նորձև ձեռնոցները կարող են պատրաստված լինել կաշվից, զամշից, խիտ տրիկոտաժից, իսկ գույնը կարող է փոփոխվել նուրբ վարդագույնից մինչև երկնագույն կապույտը: Առաջիկա սեզոնին նման տեսքի ձեռնոցներին ուշադրություն են հրավիրում BOSS Hugo Boss-ը, Haider Ackermann-ը, Lanvin-ը, Marc Jacobs-ը, Prada-ն:

600x580600x580

600x580600x580

Նորաձև կարճ ձեռնոցներ

Եթե երկար ձեռնոցների համար անհրաժեշտ են կարճ թևքեր, ապա կարճ ձեռնոցները հրաշալի կնայվեն ցանկացած երկարության հետ՝ չթաքցնելով դաստակների հմայքը: Նյութերից գերակշռում է կաշին, թեև հանդիպում է նաև զամշ: Givenchy-ն, օրինակ, առաջարկում է համարձակ կապրոնե ձեռնոցներ՝ զանգվածեղ զարդերով: Haider Ackermann-ին, Marc Jacobs-ը, Oscar de la Renta-ն իրենց հավաքածուներում կարճ ձեռնոցներն օգտագործում են դասական տարբերակով, որոնք միշտ նորաձև են:

600x580600x580

Նորաձև ձեռնոցներ՝ առանց մատների

Առանց մատների ձեռնոցներն ավելի հաճախ ընտրում են ազատության սիրահարները. չէ՞ որ դրանք չեն սահմանափակում շարժումները և հնարավորություն են տալից ի ցույց դնել կատարյալ մանիկյուրը կամ գեղեցիկ մատանին: Բուն մատները, իհարկե, դճվար թե հաջողվի տաքացնել, սակայն ուշադրություն գրավել հաստատ կհաջողվի: Ընդ որում, դիզայներներն այս աքսեսուարը վերածում են իսկական գլուխգործոցի՝ զարդարելով կտրվածքներով, կիսաթանկարժեք քարերով: Աշուն-ձմեռ 2015–2016 սեզոնին առանց մատների ձեռնոցներ կրելու կոչ են են անում Alliance of Russian-ը, Art Engineers-ը, Ashley Williams-ը, Dolce & Gabbana-ն։

600x580600x580

Նորաձև տրիկոտաժե ձեռնոցներ

Կաշվե ձեռնոցներով հիմա ոչ ոքի չես զարմացնի: Դրանք միշտ նորաձև են և շատ գործածական: Կերպարին մի փոքր ռոմանտիզմ և հարմարավետություն կարող են հաղորդել գործված տրիկոտաժե ձեռնոցները: Դրանք շատ հարմար են ցրտին ձեռքերը տաքացնելու համար: Տրիկոտաժե ձեռնոցները լավ գրկում են ձեռքերը, կարող են ունենալ ամենատարբեր գույն և ոճային նախշեր: Դրանք կաշվե ձեռնոցների լավագույն այլընտրանքն են: Շատ դիզայներներ են փորձում դա մեզ համոզել: Օրինակ՝ BOSS Hugo Boss-ը, Band of Outsiders-ն ապացուցում են, որ գործված տրիկոտաժե ձեռնոցները գեղեցիկ նայվում են բաճկոնների, բլուզների, թիկնոցների հետ:

600x580600x580

Մորթիով նորաձև ձեռնոցներ

Մորթին ձմեռային զգեստապահարանի գլխավոր ուղեկիցն է: Այս և գալիք սեզոնին դիզայներներն առաջարկում են ձեռնոցներին հավելել մորթի: Հատկապես գեղեցիկ են նայվում մորթեպատ զամշե ձեռնոցները: Սակայն, եթե դուք չեք ձգտում ճոխ կերպարի, ապա Fendi-ին, ի ուրախություն կենդանիների պաշտպանների, առաջարկում է արհեստական երկար մորթիով ձեռնոցներ: Նման աքսեսուրներին նախապատվություն տալու կոչ են անում նաև Adam Selman-ը և Ralph Lauren-ը:

600x580600x580

Նորաձև ձեռնոցների գույների և նյութերի խայտաբղետություն

Դիզայներների երևակայությունը ապշեցնում է բազմազանությամբ՝ իր դրսևորումը գտնելով ամենաանսպասելի գաղափարների մեջ ոչ միայն հագուստի, այլև ձեռնոցների պարագայում։ Ահա արդեն մի քանի սեզոն է, ինչ որպես տրենդ նախկինի նման մնում է կաշին։ Ընդ որում, եթե էկզոտիկ բնական կաշիները ձեր գրպանի համար թանկ են, ապա արհեստականը լիովին ընդունվում է՝ որպես խնայողական տարբերակ։ Բացի այդ, գալիք սեզոնում նորաձևության գուշակները փորձում են կոտրել ձմեռային կերպարների մոխրագունը՝ առաջարկելով կրել տարբեր գույների ու նյութերից պատրաստված ձեռնոցներ՝ սկսած կոպիտ կաշվից, վերջացած կապրոնով, գործվածքով կամ բարակ տրիկոտաժով, որոնք կարելի է հագնել ոչ միայն վերարկուի կամ բաճկոնի, այլև պիջակների և թիկնոցների հետ։ Անսովոր ձեռնոցներով կերպարը խայտաբղետ դարձնել խորհուրդ են տալիս Bally-ն, Lanvin-ը, Prada-ն, Versace-ն, Chapurin-ը, Oscar de la Renta-ն, Balenciaga-ն։

Աղբյուր` LADYNEWS.am

600x580600x580

600x580600x580

Աղբյուրը՝ Ladynew.am

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»