Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Լավ հումոր գրելը քիչ է, ավելի կարևոր է հումորը լավ ներկայացնել կարողանալը». Արցախի ՈւՀԱ «Свадьба в горах» թիմ

ФОТО

BlogNews.am-ը գրում է.

Ապրիլի երկուսին Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում տարած հաղթանակից հետո BlogNews.am-ը հանդիպել է  «Свадьба в горах» Արցախի ՈւՀԱ թիմի հետ, լուսանկարել տղաներին, «վարժանք» մրցույթի ֆորմատի մեջ հարցադրումներ արել նրանց և թիմի պատմության ու գործունեության մասին զրույց ունեցել թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ. 

 

Լուսանկարում՝ «Свадьба в горах» թիմի տղաներն են. ձախից աջ՝ Վլադիմիր Գասպարյան, Միսակ Ոսկանյան, Վահե Խաչատրյան, Կարեն Սարգսյան, Արթուր Առուստամյան, Տիգրան Գալստյան`թիմի ավագը, Ազատ Անիբարյան

Թիմի պատմությունը. Թիմը ստեղծվել է 2014թ.: 2015թ. Խաղացել ենք Ստավրապոլի «Կովկաս» լիգայում, որտեղ երկու խաղ անընդմեջ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվեց խաղի լավագույն տղամարդ դերասան:  2016-ից  Կրասնոդարի «Կենտրոնական լիգա»-ում ենք խաղացել: Երկու դեպքում էլ հասել ենք եզրափակիչ: Այս տարվա Սոչիի փառատոնից հետո որոշեցինք, որ պետք է ելույթ ունենանք «Մոսկվայի և Մերձմոսկովյան կենտրանական լիգա»-ում:

Թիմի կազմը. Սկզբում թիմը բաղկացած էր միայն արցախցի տղաներից, սակայն հասկացանք, որ համալրումն անհրաժեշտ է: 2016-ին թիմը համալրեցին Վահեն ու Ազատը՝ Հայաստանից: Հետո թիմին միացավ Միսակը: Թիմի ավագը Տիգրանն է Ստեփանակերտից: 

Ստեփանակե՞րտ, թե՞ Երևան. Իրականում աշխատում ենք և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում: Սցենարի ստեղծման աշխատանքները տղաներից ամեն մեկն անում է այնտեղ, որտեղ գտնվում է և համագումարի են բերվում արդեն Երևանում: Փորձերը նույնպես Երևանում են տեղի ունենում, ինչից հետո մրցույթից մի քանի օր առաջ մեկնում ենք Մոսկվա, որտեղ ամենապատասխանատու փորձերն են լինում, քանի որ դա արդեն իսկ պատրաստի համարների խմբագրման փուլն է:

Գրաքննությունը ՈւՀԱ-ում. Յուրաքանչյուր խաղից առաջ թիմը պարտավոր է անցնել այդ փուլով: Յուրաքանչյուր լիգա ունի իր խմբագիրները, ովքեր կրճատում, կտրում կամ առհասարակ հանում են համարները: Այսինքն խաղից երեք օր առաջ սցենարն ադապտացնելու հարց է առաջանում և տղաները փորձերին զուգահեռ նաև անընդհատ գրում են: Հենց այդ գրաքննության շնորհիվ է, որ թիմը աճում է, ավելի որակյալ հումոր է ստեղծում ու կատարելագործվում, որովհետև նման պայմաններում թիմերը սկսում են ավելի շատ աշխատել:

 

Հաջողության գաղտնիքը. Լավ հումոր գրելը քիչ է: Ավելի կարևոր է հումորը լավ ներկայացնել կարողանալը: Նոր ստեղծված թիմերը միշտ հումորը ճիշտ ներկայացնելու հետ կապված խնդիր են ունենում: Իսկ դա լավ անելը փորձից է գալիս: Մեր թիմն էլ է անցնում այդ ճանապարհը: Եվ եթե «Կովկասի» լիգայից առաջ մեզ չհաջողվեց լուրջ հաջողության հասնել, ապա արդեն այս տարի Սոչիում մենք ստացանք «Повешенный рейтинг» գնահատականը: Սոչին մի փոքր առանձնահատուկ հանդիսատես ունի: Այն միայն մասնակից թիմերից է կազմված: Այսինքն դու ելույթ ես ունենում բացառապես քո մրցակիցների առաջ, ուստի հանդիսատեսին գոհացնելու համար դու պետք է յուրահատուկ հումոր ներկայացնես:

   

Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայում հաղթելու շանսերը. Լիգայի ամենալավ, ամենաուժեղ թիմերը հենց մեր խաղում էին խաղում: Խաղը մենք հաղթեցինք: Խաղից հետո АМИК-ի փոխտնօրենը, ով ժյուրիի անդամ էր, հետևյալն ասաց. «Наконец появилась достойная армянская команда»: Ինչ կլինի հետո՝ ժամանակը ցույց կտա, բայց լիգան հաղթելու մեր շանսերն ակնհայտ են:

Ի՞նչ կլինի լիգայում հաղթելուց հետո. Եթե կարողանանք հաղթել Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայում, ապա ավտոմատ կհայտնվենք ռուսական Առաջին ալիքի «Պրեմիեր լիգայի» սեզոնում:

Թիմի բարեկամները. Մեր թիմին մեծ աջակցություն է ցուցաբերում Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Թիմի ծախսերը հոգում է «Արցախ-ՀԷԿ»-ը: Ուրիշ հովանավորների կարիք, իհարկե, ունենք: Մեր հովանավորին միայն մեր ծախսերի այն մինիմալն ենք ներկայացնում, որը մեզ թույլ է տալիս խաղալ Մոսկվայում: Իսկ լրացուցիչ միջոցներով մենք ավելի որակյալ ու նոր մակարդակի ելույթներ կարող ենք ներկայանել: 

  

Հարաբերությունները թիմի ներսում.

Ընկերական, ջերմ, ի տարբերություն շատ  թիմերի, մեր թիմի ներսում կոնֆլիկտներ չեն լինում, տղաների մոտ հստակ աշխատանքի բաշխում կա:

Այն, որ թիմի ներսում տղաները շատ մտերիմ են՝ զգացվեց նաև մեր ֆոտոշարքի նկարահանման ժամանակ: Հումորով, կյանքով լեցուն, սրամիտ ու անկաշկանդ, իսկ թե որքան ճկուն է նրանց միտքը՝ պարզեցինք մեր առաջադրած փորձության ընթացքում, որը կազմակերպել էինք ՈւՀԱ-ի հայտնի «Վարժանք» («разминка») մրցույթի ֆորմատում՝ տղաներից մի քանիսին  առաջադրելով հնարավորինս արագ շարունակել այդ պահին մեր մտաբերած հինգ պատահական մտքերը: Ահա թե ինչպես նրանք հաղթահարեցին փորձությունը.

Վահե

Չլիներ հումորը, ապա շատ քաղաքական գործիչներին լուրջ կվերաբերվեին:

Ամեն կատակի մեջ կա կատակ:

Հումորը մեռնում է, երբ հումորի վերջում ավելացնում են՝ Իիիիիիիմմմաաստը:

Ինչ լինում է, թող վաղը լինի:

Ծիծաղում է նա, ով չի նկատել, թե երկրորդ կետում ինչ եմ գրել։ Եվ հենց նոր մի հատ էլ նայեց, թե ինչ էի գրել երկրորդ կետում:

Կարեն

Չլիներ հումորը, ապա չէր լինի այս հարցաշարը:

Ամեն կատակի մեջ կա փող:

Հումորը մեռնում է, երբ մեռնում է կատակը, իսկ ամեն կատակի մեջ կա փող:

Ինչ լինում է, թող էնպես լինի, որ դրա մասին կատակ գրվի:

Ծիծաղում է նա,  ում ատամները նորմալ վիճակում են:

Ազատ

Չլիներ հումորը, ապա նորմալ գործ կունենայինք:

Ամեն կատակի մեջ կա ճշմարտություն։ (- Ճիշտ է՜, - կգոռար Նազենի Հովհաննիսյանը Ամենախելացին հաղորդման շրջանակներում)

Հումորը մեռնում է, երբ տարիքը արդեն էն չի լինում, Հայաստանում էլ նորմալ բուժում չկա:

Ինչ լինում է, թող հրաժեշտին լինի:

Ծիծաղում է նա…պաստակը:

Ավետ

Չլիներ հումորը, ապա շեփորն ու ջազը միշտ կա ու կա: 

Ամեն կատակի մեջ կա 2 հատ «կ»,  2 հատ «ա» ու ևս 2 ուրիշ տառ:

Հումորը մեռնում է, երբ…եք:

Ինչ լինում է, թող…դե թո՛ղ էլի ասեցի:

Ծիծաղում է նա, նա, ինչպես նաև սա:

  

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян