5 բնական միջոց՝ գեղեցիկ և երկար թարթիչներ ունենալու համար
ЛАЙФԿանայք մշտապես հոգ են տանում վարսերի, մաշկի մասին, սակայն երբեմն մոռանում են խնամել թարթիչները: Երկար և խիտ թարթիչները գեղեցիկ տեսքի կարևորագույն մաս են կազմում, որի համար հաճախ դիմում են սևաներկի կամ կեղծ թարթիչների օգնությանը: Սակայն իրականում կան բնական միջոցներ, որոնք հնարավորություն կտան ունենալ երկար և խիտ թարթիչներ:
Այսպես, ինչպե՞ս բնական ճանապարհով երկարացնել թարթիչները:
1. Երկար ու առողջ թարթիչներ ունենալու համար կարևոր է օրվա վերջում անպայման մաքրել դիմահարդարումը: Սևաներկը շատ ծանր է թարթիչների համար և երեկոյան այն մաքրելը թարթիչներին հանգստանալու հնարավորություն է տալիս:
2. Թարթիչներին քսեք ձիթապտղի յուղ, որը կխթանի թարթիչների աճը և որոշ ժամանակ անց կունենաք երկար ու խիտ թարթիչներ:
3. Ձիթապտղի և գերչակի յուղը խառնել ու քսել թարթիչներին: Այս միջոցը թարթիչների աճի խթանման համար լավագույն միջոց է:
4. Կանաչ թեյով մաքրել թարթիչները: Կանաչ թեյը թարթիչները դարձնում է առողջ, երկար, ամուր և խիտ:
5. Թարթիչների կտրելն իսկապես օգնում է առողջ ու երկար թարթիչների աճին: Թարթիչների ծայրերը կարելի է կտրել երկու-երեք ամիսը մեկ անգամ: Թարթիչները կտրելը կխթանի մազարմատների գործունեությունը և թարթիչները կաճեն ավելի արագ:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



