5 բնական միջոց՝ գեղեցիկ և երկար թարթիչներ ունենալու համար
LIFEԿանայք մշտապես հոգ են տանում վարսերի, մաշկի մասին, սակայն երբեմն մոռանում են խնամել թարթիչները: Երկար և խիտ թարթիչները գեղեցիկ տեսքի կարևորագույն մաս են կազմում, որի համար հաճախ դիմում են սևաներկի կամ կեղծ թարթիչների օգնությանը: Սակայն իրականում կան բնական միջոցներ, որոնք հնարավորություն կտան ունենալ երկար և խիտ թարթիչներ:
Այսպես, ինչպե՞ս բնական ճանապարհով երկարացնել թարթիչները:
1. Երկար ու առողջ թարթիչներ ունենալու համար կարևոր է օրվա վերջում անպայման մաքրել դիմահարդարումը: Սևաներկը շատ ծանր է թարթիչների համար և երեկոյան այն մաքրելը թարթիչներին հանգստանալու հնարավորություն է տալիս:
2. Թարթիչներին քսեք ձիթապտղի յուղ, որը կխթանի թարթիչների աճը և որոշ ժամանակ անց կունենաք երկար ու խիտ թարթիչներ:
3. Ձիթապտղի և գերչակի յուղը խառնել ու քսել թարթիչներին: Այս միջոցը թարթիչների աճի խթանման համար լավագույն միջոց է:
4. Կանաչ թեյով մաքրել թարթիչները: Կանաչ թեյը թարթիչները դարձնում է առողջ, երկար, ամուր և խիտ:
5. Թարթիչների կտրելն իսկապես օգնում է առողջ ու երկար թարթիչների աճին: Թարթիչների ծայրերը կարելի է կտրել երկու-երեք ամիսը մեկ անգամ: Թարթիչները կտրելը կխթանի մազարմատների գործունեությունը և թարթիչները կաճեն ավելի արագ:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



