Անհետացող արժեքներ. Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անին, որը կարող էր դառնալ աշխարհի 8-րդ հրաշալիքը
ЛАЙФՔաղաք-ուրվական Անին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը
kulturologia.ru-ն հոդված է պատրաստել Հայաստանի մայրաքաղաք Անիի մասին, որը այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Նշվում է, որ այն կարող էր համարվել աշխարհի 8-րդ հրաշալիքն ու համեմատվել Հորդանանի Պետրայի ու Եգիպտոսի բուրգերի հետ: Սակայն Թուրքիայի կառավարության անտեսման հետևանքով 2010թ. Անին Համաշխարհային ժառանգության հիմնադրամը ներառեց «Կործանման եզրին գտնվող հուշարձանների» ցանկում:
Սակայն անգամ հուշարձանների ողբալի վիճակը չի նվազեցնում դրա վաղեմի փառքը, գրում է Past.am-ը` հղում անելով kulturologia.ru-ին:

Հնագույն փառքի վկայությունը
Անին գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ Ախուրյան գետի ափին: Հիմնադրվել է 961 թվականին հայոց արքա Աշոտ 3-րդ Բագրատունու կողմից: Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով:


Անիի գլխավոր տաճարը

«Սուրբ Գրիգոր» եկեղեցու վնասված որմնանկարները
Քաղաքի հիմնադիրը այն կառուցել էր առևտրային ճանապարհների խաչմերուկին, ինչը նպաստում էր քաղաքի սրընթաց զարգացմանը: Սակայն 100 տարի անց Անին գրավեցին բյուզանդացիները, հետո սելջուկները , ու քաղաքը սկսեց անկում ապրել: Հետո քաղաքը նվաճեցին մոնղոլները:

Կուլտային շինություն

Անիի ավերակները

«Սուրբ Գրիգոր» եկեղեցին
Սակայն դա դեռ դժբախտության վերջը չէր: 1319 թվականին ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ, հետո քաղաքը գրոհեց Թամերլանը: Քաղաքն այդպես էլ չկարողացավ վերագնել երբեմնի շքեղ անցյալը, սակայն երբ ապրում էին հայերն այդտեղ, տաճարներն ու եկեղեցիները արժանապատիվ տեսք ունեին:

Այսօր այս տաճարը փորձում են փրկել հետագա ավերումից

Այն, ինչ մնացել է հնագույն կամրջից

«Փրկչի» ավերված եկեղեցին հնագույն Անիում














Հայերը Անիից վերջնականապես հեռացան 1921թ. Կարսի պայմանագրից հետո ու երբ հայերը Ցեղասպանության հետևանքով փախան Թուրքիայից: Վայր, որտեղ կանգ է առել պատմությունը Որմնանկարներ, որոնց կարելի է անվերջ նայել:



