Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայտնիները` մանկապարտեզում

ЛАЙФ

Բոլորս էլ երեւի ժպիտով ենք հիշում մանկապարտեզի մեր տարիները` անկախ նրանից սիրով ենք հաճախել, թե լացուկոծով:): Մանկության այդ տարիներից մեր հիշողություններում հատկապես գամվել է մանկապարտեզի “մաննի կաշան” ու բորշը, հանդեսներն ու խմբի ամենաչար տղան:  Անդրադարձել ենք մանկապարտեզ հաճախած հայտնիներին` պարզելու ինչպիսի՞ն էին նրանք մանկապարտեզում:

Իվետա Մուկուչյան

Iveta Mukuchyan
Երգչուհի Իվետա Մուկուչյանը

Մինչ Գերմանիա տեղափոխվելը` երգչուհի Իվետան մինչեւ 5 տարեկանը բնակվել է Երեւանում եւ իր լուսանկարները, այդ թվում` մանկապարտեզի, պահում է էլեկտրոնային տարբերակով: Փաստորեն, ուզած պահին, աշխարհի ցանկացած կետում իր հուշերը, բառի բուն իմաստով, իր հետ են: “Հաճախել եմ Զաքյան փողոցի հարեւանությամբ գտնվող մանկապարտեզը: Հիշողությանս մեջ ամենաշատը տպավորվել է մեր խմբի Էրիկը, ով միշտ ինձ համար խաղալիք կամ կոնֆետ էր բերում: Հիշում եմ, որ շատ հանգիստ երեխա էի, ու եթե անգամ անկյուն էլ կանգնեցնում էին, խելոք ենթարկվում էի. քմահաճույքներս 18-ից հետո սկսվեցին:)”,- անկեղծացավ Իվետան:
Մինչ մյուս երեխաներն իրենց հետ տիկնիկ կամ կոնֆետ են տարել մանկապարտեզ, Իվետան ամեն օր հետը “բայան”` մայրիկի սպիտակ գիշերանոցն է տարել: Ըստ երգչուհու` մինչեւ հիմա էլ շփվում է մանկապարտեզի իր ընկերների հետ, որոնցից մեկը Փարիզում է բնակվում, մյուսը` Լոնդոնում:

Iveta Mukuchyan
 Իվետա Մուկուչյան

Արչի

Archi
Հաղորդավար Արչին


Հայտնի հաղորդավարը միանգամից խոստովանեց, որ մանկապարտեզ հաճախելու տարիներից էլ լկստված էր եւ միշտ ստացել է այն, ինչ ուզել է: “Մոտ 3 տարի հաճախել եմ Չարբախի թիվ 96 մանկապարտեզը: Չնայած շատ չար էի, բայց բոլորն էլ սիրում էին ինձ: Երեւի նրանից էր, որ միշտ կազմակերպչի, լիդերի դերում էի. ասենք` կազմակերպում էի, որ խմբով չքնենք կամ էլ փախչում էի մանկապարտեզից ու տուն գնում: Մեկ էլ հիշում եմ` մազերս էին կտրել, ինչն ինձ դուր չէր եկել. մանկապարտեզում գլխարկը գլխիցս օրերով չէի հանում”,- պատմեց Արչին:

Archi
Արչին

Մկո

Mko
Մկոն


Մկոն մանկապարտեզ հաճախել է Գյումրիում եւ կարգին տղայի նման իր հետ միշտ մեքենա է տարել մանկապարտեզ: “Շատ աշխույժ, ակտիվ էի ու մանկապարտեզից հաճախ էի փախչում` կա°մ տուն էի գնում, կա°մ գնացքի գծերի մոտ: Արդեն գիտեին, եթե տանը չէի, միանգամից գալիս էին կայարան: Այդ ժամանակ մայրիկս հաճախ էր երկրից դուրս գնում եւ հետը միշտ խաղալիք ավտոմեքենա էր բերում, ես էլ արդեն հավաքածու ունեի ու ամեն օր դրանցից մեկը հետս տանում էի մանկապարտեզ: Ընդհանրապես, մինչեւ 10-րդ դասարան շատ պարփակված եմ եղել, բայց խմբի ընկերներիս հետ մինչեւ հիմա էլ մոտ եմ, ու հաճախ ենք հանդիպում”,- ասաց Մկոն:

ԴերՀովա

Der Hova
ԴերՀովան (լուսանկարը` Արթուր Վարդանյանի)


ԴերՀովան մանկապարտեզ հաճախել է Կանադայում եւ չնայած այդ տարիներից լուսանկար չուներ, բայց շատ լավ է հիշում այդ ժամանակը: Նա պատմեց, որ իրեն բախտ է վիճակվել հաճախել այնպիսի մանկապարտեզ, որտեղ կենդանիներ են եղել` նապաստակներ, օձեր ու թռչուններ: ԴերՀովան նշեց, որ մանկապարտեզից երբեք չի ուշացել, որովհետեւ ամեն առավոտ մայրիկին միացել է նաեւ իրենց թութակը եւ բարձր ձայնով կրկնել մայրիկի հորդորները: “Հաճախել եմ Կանադայի Տորոնտո քաղաքի Արփի Մերասի հայալեզու մանկապարտեզը, որտեղ ամենաշատը ուշադրություն էին դարձնում մշակութային եւ ազգային դաստիարակությանը: Մեզ մոտ անգամ բեմադրություններ էր անում Արմեն Խանդիկյանը, իսկ պարի դասեր էր տալիս լեգենդար Ազատ Ղարիբյանը: Մասնակցում էի բեմադրվող բոլոր ներկայացումներին եւ թող անհամեստ չթվա, միշտ գլխավոր դերեր էի ունենում: Հարազատներս նույնիսկ վստահ էին, որ թատերական գծով եմ շարունակելու”,- նշեց երգահանը:

Der Hova
ԴերՀովան


Ըստ ԴերՀովայի` ծնողները հիմա էլ են զարմանում, թե որքան է այժմ փոխվել: “Շատ աշխույժ երեխա էի, բայց ոչ չար: Աշխուժության պատճառով ցերեկները չէի քնում, իսկ ամենասիրած զբաղմունքս սառնարանների վրա բարձրանալն էր ու կապ չուներ` որտեղ եմ կամ ում տանը”,- նշեց նա:

Կարեն Բաբաջանյան

Karen Babajanyan
Կարեն Բաբաջանյանը


Պարզվում է` Կարենը կյանքի անարդարությունները ճանաչել է հենց մանկապարտեզում, որը “3-րդ մասում” էր:): “Հիշում եմ` մեր մանկապարտեզում բալի պատկերով պահարան, աթոռ, գծավոր աման ու նկարով գդալ ունենալը պրեստիժ էր: Դե, բալով պահարանը իմն էր, բայց մնացածի համար ստիպված պայքարում էի:) Մաննի կաշան, կաթն ու ամենը, ինչ կապված էր կաթի հետ, երբեք չեմ կերել, ու չէին էլ ստիպում: Մանկապարտեզից շատ բան եմ հիշում` ավելի շատ, քան դպրոցի 1-ին, 2-րդ դասարաններից: Հիմա էլ բոլորին հիշում եմ ու եթե դրսում տեսնեմ, հաստատ կճանաչեմ”,- վստահեցրեց Կարենը:

Karen Babajanyan
Կարեն Բաբաջանյանը

Նրա խոսքերով` մանկապարտեզում շատ անգամներ է հանդեսի գլխավոր հերոսը եղել, բայց ամենաշատը տպավորվել է Ձմեռ պապի դերը: “Հանդեսից առաջ ասել էին, որ 3 անգամ կանչելուց հետո միայն մտնեմ դահլիճ: Ես էլ կողքի սենյակում սպասում էի իմ հերթին, չգիտեմ` ինչով էի տարվել ու մոռացել, որ պետք է բեմ դուրս գամ: Մեկ էլ հիշում եմ, որ դաստիարակը եկավ, թե` “Այ տղա, ինչի՞ չես գալիս, մեռանք քեզ կանչելով:)””,- ժպիտով հիշեց Կարենը:

Աղբյուրը` Bravo.am

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship