Ереван, 25.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում մի քանի կյանք եմ ապրել. Սիրուշո

ФОТО

Newmag.am-ը գրում է.

Սի­րու­շոն հայ­կա­կան է­ստ­րա­դայի ար­քա­յա­դուստրն է­ր՝ ա­ստ­ղային ըն­տա­նի­քից սա­հուն ան­ցնե­լով նա­խա­գա­հա­կան ըն­տա­նիք: Այդ պատ­ճա­ռով դեռ ե­րի­տա­սարդ տա­րի­քից նա սո­վոր է տալ հար­ցազ­րույց­ներ, ու­շա­դիր լի­նել խոս­քի հան­դեպ, զգու­շա­վոր՝ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րում և միշտ փակ՝ ան­ձնա­կան հար­ցե­րում: Քա­ղա­քա­կա­նա­պես կո­ռեկտ է միշտ, դի­վա­նա­գի­տո­րեն է պա­տաս­խա­նում: Ո­մանց նա կա­րող է նույ­նիսկ ձանձ­րա­լի թվալ, բայց մյուս կող­մից՝ Սի­րու­շոն իր և իր շր­ջա­պա­տի օ­րի­նա­կով գի­տի ա­ստ­ղային եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը՝ սա­կա­վա­խո­սու­թյու­նը: Լռել կա­րո­ղա­ցող ա­ստ­ղե­րի մա­սին սո­վո­րա­բար ա­վե­լի շատ տա­րած­վում են մի­ֆեր ու ա­սե­կո­սե­ներ, քան փաս­տեր: Մի­ֆե­րը եր­բեմն ցն­դում են, ա­սե­կո­սե­նե­րը՝ հերք­վում կամ ան­տես­վում:

Ար­տակ – Հե­ռուս­տալ­րագ­րու­թյան մեջ կա էս­պի­սի մի կա­նոն: Ե­րբ «Արմ­նյու­զի» ղե­կա­վարն է­ի, մենք գի­տե­ինք, որ սեքս, օ­րեն­քով գո­ղեր և սպա­նու­թյուն դնե­լը ռեյ­տինգ էր բե­րե­լու: Նույ­նիսկ պետք չէր քն­նար­կել: Մա­թե­մա­տի­կա­կան ճշգր­տու­թյամբ է գոր­ծում: Ես վս­տահ եմ, որ Դուք գի­տեք՝ ի­նչ եր­գել, որ­պես­զի այն եր­կու րո­պե­ում դառ­նա ռես­տո­րա­նային հիթ: Եվ, ի տար­բե­րու­թյուն մյուս­նե­րի, Դուք ու­նեք դա ա­վե­լի ո­րա­կյալ կա­տա­րե­լու և ա­վե­լի ճիշտ թի­րա­խին խփե­լու ռե­սուրս: Ին­չո՞ւ չեք ա­նում:

Սի­րու­շո – Շատ լավ ա­սա­ցիք. եր­կու րո­պե­ում՝ հիթ: Ա­վե­լի լավ է՝ տա­սը րո­պե­ում դառ­նա, բայց թող դառ­նա և լի­նի գու­ցե ա­վե­լի մնա­յուն, քան ե­թե ես ի­նքս ի­նձ դեմ գնամ: Յու­րա­քան­չյուրս ու­նենք սկզ­բունք­ներ: Ի­նձ հա­մար կան ե­րաժշ­տու­թյան տե­սակ­ներ, ո­րոնք կա­տա­րելն իմ սկզ­բունք­նե­րին դեմ է: Այդ ե­ղա­նա­կով կա­րե­լի է ա­մեն ի­նչ ար­դա­րաց­նել:

Ար­տակ – Ձեր կո­լե­գա­նե­րը բա­ցատ­րում են շատ պարզ. որ­պես­զի ապ­րեն: Որ­պես­զի ի­րենց հրա­վի­րեն հա­սա­նիք­նե­րի, որ­պես­զի եր­գեն և փող վաս­տա­կեն:

Սի­րու­շո – Ես իմ փոր­ձով դրա ա­պա­ցույցն եմ: Կա­րե­լի է չս­տեղ­ծել նման ե­րաժշ­տու­թյուն և գու­մար վաս­տա­կել: Ես դա ա­նում եմ:­

Ար­տակ – Բայց դրա հետ ա­նում եք դո­ւետ Հա­րութ Փամ­բուկ­չյա­նի հետ:

Սի­րու­շո – Փոքր տա­րի­քից սի­րում եմ Հա­րութ Փամ­բուկ­չյա­նին: Եր­կու տա­րի ան­ցկաց­րել եմ Կա­նա­դա­յում, շատ եմ ե­ղել Սփյուռ­քում հա­մերգ­նե­րով: Այն եր­գե­րը, ո­րոնք այդ­քան հայե­րի մի­ա­վո­րել են, մեծ նշա­նա­կու­թյուն են ու­նե­ցել իմ ձևա­վոր­ման գոր­ծում: Կապ չու­նի, թե այս­տեղ ի­նչ­պես են ըն­կա­լում:­

Ար­տակ – Հարցս. ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք:

Սի­րու­շո – Ո­րով­հետև նա իր մեծ ա­վանդն ու­նի հայ­կա­կան եր­գար­վես­տում: Գի­տե՞ք ի­նչ տե­սա­կի ա­վանդ: Դա ու­րիշ մի բան է, ա­սո­ցի­աց­վում է լավ պա­հե­րի հետ, տխուր պա­հե­րի հետ: Նա մար­դու կյան­քի մեջ է մտել իր եր­գե­րով, ոչ թե հայ­կա­կան մշա­կույ­թը ներ­կա­յաց­նե­լով: Չէ՛, դրանք տար­բեր են, ա­մեն մե­կը եր­ևի իր մի­սի­ան ու­նի այս ո­լոր­տում: Ի­րե­նը մարդ­կանց կյան­քի ճիշտ պա­հին ըն­կեր լի­նելն էր:

Ար­տակ – Ի­՞ն­չով եք բա­ցատ­րում ռա­բի­սի պո­պու­լյա­րու­թյու­նը: Ին­չո՞վ եք դա բա­ցատ­րում որ­պես երա­ժիշտ: Հարց­նում եմ մի մար­դու, ո­րը դա տա­րա­ծող­նե­րից է: Ձեր մեղ­քե­րի մեջ է նաև մաս­նակ­ցու­թյու­նը մի ռա­բիս հե­ռուս­տաա­լի­քի տո­նա­կան հա­մեր­գին: Ամ­բողջ քա­ղա­քը դա էր լսում, և Դուք մեղ­սա­կից եք:

Սի­րու­շո – Ի­նձ թվում է՝ այդ հա­ղոր­դումն իմ շուրջ էլ կա­ռուց­վեց: Էդ ժա­մա­նակ 16 թե 17 տա­րե­կան է­ի: Հու­մո­րային հա­ղոր­դում էր: Այն ժա­մա­նակ այդ հա­ղոր­դում­նե­րը հու­մո­րային է­ին կոչ­վում: Շոու բիզ­նես չէր, այլ հու­մո­րային էր: Ի­սկ այ­սօր մար­դիկ դա լր­ջո­րեն են ըն­դու­նում: Հյու­րա­խա­ղե­րի ժա­մա­նակ մենք եր­գիչ­նե­րով զվար­ճաց­նում է­ինք, կա­րո­ղա­նում է­ինք եր­գել, ես կա­րո­ղա­նում է­ի եր­գել դրանք: Հե­տո դա վե­րած­վեց մի հու­մո­րային հա­ղորդ­ման, ո­րը կազ­մա­կեր­պել է­ին КВН-ի տղա­նե­րը:

Ար­տակ – Դե՛, КВН-ի տղա­նե­րը փոր­ձե­ցին «­Մեր բա­կով» ծաղ­րել ռա­բիս­նե­րին, բայց «Ես լա՜վ տղա եմ»-ը դար­ձավ սո­ցի­ա­լա­կան վար­քա­գիծ:

Սի­րու­շո – Այդ հար­ցերն ի­մը չեն, և ես ը­նդ­հան­րա­պես չգի­տեմ՝ ռա­բիսն ի­րա­կա­նում ո­րն է: Ո­րն է ռա­բիս, ո­րը ռա­բիս չէ: Եր­ևի կա ա­նո­րակ ե­րաժշ­տու­թյուն և ո­րա­կյալ ե­րաժշ­տու­թյուն:

Ա­լի­սա – Հա­ջորդ քայ­լը ի­՞նչ է:

Սի­րու­շո – Դա ի­նձ հա­մար ա­վե­լի կար­ևոր է: Հե­տոն: Ա՛յ, հի­մա ա­վե­լի ան­համ­բեր սպա­սում եմ այդ հե­տոյին: Ես ի­նքս չգի­տեմ, թե ի­նչ­պես է հն­չե­լու: Գլ­խումս ամ­բող­ջը կա, ո­ւղ­ղա­կի դա պետք է վե­րա­ծել նո­տա­նե­րի, պատ­կեր­նե­րի: Ես ի­նքս ան­համ­բեր եմ, թե ե­րբ եմ լսե­լու այն, ի­նչ իմ գլ­խում կա:

Ար­տակ – Իմ տղան և աղ­ջի­կը քնում են «­Մութն ըն­կել է, ո­ւշ է ար­դեն» եր­գի տակ՝ Ձեր կա­տա­րու­մով: Ձե՞ր ե­րե­խա­ներն ի­նչ եր­գի տակ են քնում:

Սի­րու­շո – Տա­րօ­րի­նակ է, բայց իմ ե­րե­խա­նե­րը չեն քնում որ­ևէ եր­գի տակ: Փոր­ձել եմ այն­պես ա­նել, որ ի­րենք ի­րենց քնեն:­

Ար­տակ – Կեն­դա­նի կա­տար­մամբ են եր­ևի քնում:

Սի­րու­շո – Հենց դա է. միշտ կա­տա­կում են, որ տա­նը եր­ևի եր­գող չկա, որ եր­գի տակ չեն քնում: Բայց ես ո­ւղ­ղա­կի փոր­ձել եմ սո­վո­րեց­նել, որ ա­ռանց որ­ևէ ե­րգ-ե­րաժշ­տու­թյան քնեն: Շատ պարզ պա­տաս­խան:

Ար­տակ – Ձեր ե­րե­խա­նե­րը ե­րաժշ­տա­կան լսո­ղու­թյուն ու­նե՞ն: Ստու­գե՞լ եք, թե՞ դեռ շուտ է:

Սի­րու­շո – Փոքրս 5 ամ­սա­կան է, չգի­տեմ, մեծս՝ ո­՛չ: Եր­գե­լու, կա­տա­րե­լու ա­ռու­մով՝ ո­՛չ: Չգի­տեմ՝ հե­տո ի­նչ կլի­նի:

Ար­տակ – Ը­նդ­հան­րա­պես մայ­րե­րի ու դուստ­րե­րի հա­րա­բե­րու­թյուն­ներն այլ ո­րակ են ստա­նում, ե­րբ դուստ­րը մայր է դառ­նում: Ձեր և Ձեր մայ­րի­կի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը փոխ­վե՞լ են: Ա­սում են, որ սկ­սում են ա­վե­լի մտե­րիմ լի­նել, մի փոքր այլ աշ­խար­հըն­կալ­մամբ:

Սի­րու­շո – Չեմ նկա­տել: Մորս միշտ գնա­հա­տել եմ, ո­րով­հետև նր­բազ­գաց ե­րե­խա եմ ե­ղել և կա­րո­ղա­ցել եմ տես­նել մորս աշ­խա­տան­քը, այն, թե նա ի­նչ­պես է կա­րո­ղա­ցել լի­նել սի­րե­լի և պա­հանջ­ված ե­րգ­չու­հի, աշ­խա­տել է շատ, բայց միև­նույն ժա­մա­նակ ես չեմ զգա­ցել նրա բա­ցա­կա­յու­թյու­նը: Նա միշտ ե­ղել է, կա­րո­ղա­ցել է նաև շա­տե­րի մա­սին հոգ տա­նել: Եվ դա միշտ եմ գնա­հա­տել և ի­նքս էլ ու­զել եմ լի­նել այդ­պի­սի մարդ:

Ար­տակ – Կա՞ մի բան, որ ա­րել են Ձեր ծնող­նե­րը, և Դուք ո­րո­շել եք դա չա­նել Ձեր ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ:

Սի­րու­շո – Կան, բայց կեն­ցա­ղային հար­ցեր են:­

Ար­տակ – Այ­սինքն՝ չպար­տադ­րել ու­տել, չբ­ղա­վել… Ա­սե՞լ ե­ք՝ մա՛մ, ի­նձ էս­պես եք դաս­տի­ա­րա­կել, բայց ես այլ եմ դաս­տի­ա­րա­կում:

Սի­րու­շո – Կան, բնա­կա­նա­բար, կան: Դա ա­վե­լի ե­րե­խայի ի­նք­նու­րույ­նու­թյան հետ է կապ­ված: Թեև իմ ծնող­ներն էլ ի­նձ ի­նք­նու­րույն են մե­ծաց­րել: Շատ փոքր տա­րի­քում մե­նակ գնա­ցել եմ հյու­րա­խա­ղե­րի, շատ մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն են վրաս դրել: Հայրս այն­պես է ա­րել, որ ես չզ­գամ, որ ե­թե աղ­ջիկ եմ, ու­րեմն գու­ցե չկա­րո­ղա­նամ դա ա­նել:

Ար­տակ – Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է ա­սել, որ շոու բիզ­նե­սում Դուք բո­լո­րի «­պու­ճուրն է­իք», Ձեզ սի­րում է­ին, փոր­ձում է­ին ու­շա­դիր լի­նել Ձեր հան­դեպ: Ձեզ չեն թո­ղել բախ­տի քմա­հա­ճույ­քին: Ես հի­շում եմ, թե ի­նչ­պես մի ան­գամ օ­դա­կա­յա­նում Վար­դու­հի Վար­դա­նյա­նը ան­ձնագ­րայի­նի մոտ Ձեզ հա­մար կռիվ էր տա­լիս, աղ­մուկ էր բարձ­րա­ցրել, Ձեզ գր­կած տա­նում էր:

Սի­րու­շո – Չեմ հի­շում, բայց հնա­րա­վոր է: Մինչև հի­մա ի­րենց այդ վար­քը չի փոխ­վել, ի­մն է­լ՝ ի­րենց հան­դեպ: Ի­րենց հո­գա­տա­րու­թյու­նը, իմ հար­գանքն ու փո­խա­դարձ հո­գա­տա­րու­թյու­նը կա ու միշտ էլ կլի­նի: Այն­պես է ստաց­վել, որ ես այդ սերն­դի մեջ բո­լո­րից փոքր եմ: Ու չգի­տեմ՝ ես ո­՛ր սերն­դի մեջ եմ, ո­՛ր սերըն­դից եմ հա­մար­վում: Իմ հա­սա­կա­կից­նե­րը բո­լո­րո­վին այլ սե­րունդ են:

Ար­տակ – Ես այ­սօր մի քա­նի հո­գու հարց­րի. գի­տե՞ք՝ Սի­րու­շոն քա­նի տա­րե­կան է: Ոչ ոք չա­սաց Ձեր ճշգ­րիտ տա­րի­քը:

Սի­րու­շո – Ի­՞նչ ա­սա­ցին:­

Ար­տակ – Դե՛, Ձեզ հա­մա­րում են ա­վե­լի մեծ: Շու­շան Պետ­րո­սյա­նի, Վար­դու­հու, Ա­նդ­րե­ի սերն­դա­կի­ցը: Դուք չեք ըն­կալ­վում որ­պես նոր սե­րունդ:

Սի­րու­շո – Բայց նոր սերն­դի մեջ ի­նձ­նից մեծ մար­դիկ կան:­

Ար­տակ – Ե­րբ շուտ ես սկ­սում, մտա­վա­խու­թյուն կա, որ շուտ էլ կա­վար­տես: Այդ­պե՞ս է:

Սի­րու­շո – Չէ՛, ես այդ մտա­հո­գու­թյու­նը չու­նեմ: Հիթ ու­նե­նա­լու, ի­նչ-որ մր­ցակ­ցու­թյան մեջ մնա­լու հար­ցում մտա­հոգ չեմ: Բնա­վո­րու­թյամբ էդ­պի­սին չեմ: Լավ է, որ սպոր­տում չեմ: Ե­րբ խո­սում եմ մար­զիկ ըն­կեր­նե­րիս հետ, ը­նդ­հա­նուր շատ բա­ներ ու­նենք, բայց ես սպոր­տի մեջ չեմ կա­րող լի­նել զուտ մր­ցակ­ցու­թյան չձգ­տե­լու պատ­ճա­ռով: Ի­նձ վրա հա­կա­ռակ է­ֆեկտն է ու­նե­նում: Հե­րիք է՝ ի­նձ դնեք մր­ցակ­ցու­թյան մեջ, և ես ի­նձ չեմ ար­դա­րաց­նի: Ես ի­նտ­րո­վերտ եմ, ես ի­նքս իմ մեջ պի­տի փակ­վեմ, ստեղ­ծա­գոր­ծեմ, ա­նեմ գործս ու շատ վա­խով էլ հանձ­նեմ հան­դի­սա­տե­սին: Հաս­կա­նում եմ, որ հի­մա այն­քա՜ն հեշտ է դար­ձել ե­րաժշ­տու­թյուն ստեղ­ծե­լը՝ դրա հետ ա­ռանձ­նա­պես կապ­վա­ծու­թյուն էլ չու­նե­նա­լով: Ստեղ­ծում են ի­նչ-որ բան, ո­րի վրա աշ­խա­տանք էլ չի կա­տար­ված նոր­մալ, դնում ին­տեր­նետ, հե­տո ո­րոշ մար­դիկ կար­ծիք­ներ են գրում, բայց այլ բան է այն, ին­չը ստեղ­ծում ե­նք մենք ու մեր թի­մը: Սկս­վում է մի հար­վա­ծային գոր­ծի­քից, մի­ա­նում է մյու­սը, հե­տո՝ մյու­սը, ո­րից հե­տո՝ գա­ղա­փա­րը, աշ­խար­հա­յաց­քը, է­մո­ցի­ա­նե­րը: Ա՛յ, ե­րբ էդ ա­մեն ին­չը դնում ես մի բա­նի մեջ, ճն­շումս սկ­սում է տա­տան­վել, ե­րբ վեր­ջաց­նում եմ եր­գը: Տար­վում եմ այ­ն աս­տի­ճան, որ սկ­սում եմ ան­հանգս­տա­նալ: Ամ­բող­ջո­վին այլ պրո­ցես է, տար­բեր է: Դրա­նից հե­տո, ե­րբ հանձ­նում ես աշ­խա­տանքդ, շատ ա­վե­լի զգույշ ես, շատ ա­վե­լի խո­ցե­լի ես լի­նում: Ու իս­կա­պես գնա­հա­տում ու շնոր­հա­կալ ես լի­նում, ե­րբ դրական, բայց տե­ղին կար­ծիք են հայտ­նում: Այ­սօր 14 տա­րե­կանն էլ կա­րող է մի որ­ևէ տեղ մի բա­ցա­սա­կան կար­ծիք գրել: Թեր­թերն էլ կտա­րա­ծեն, որ­պես թե մե­կը մի կար­ծիք հայտ­նեց: Բայց դա կա­րող է քո ամ­բողջ աշ­խա­տան­քը ստ­վե­րել: Ա՛յ, էդ ա­նար­դա­րու­թյու­նը կա: Դրա հա­մար փոր­ձում ես ա­նել քո­նը ու հու­սալ, որ կգտն­վի քո­նը և ճիշտ կգ­նա­հա­տի: Դրա հա­մար էլ չեմ ու­զում բո­լո­րին գո­հաց­նել:

Ար­տակ – Ին­չո՞ւ ալ­բո­մը չս­տեղ­ծե­ցիք մի­ջազ­գային: Կար մի ժա­մա­նակ, ե­րբ ստեղ­ծում է­իք մի­ջազ­գային դո­ւետ­ներ, բա­վա­կա­նա­չափ հա­ջող ու նաև ան­գլա­լե­զու եր­գեր, ո­րոնք մր­ցու­նակ է­ին մի­ջազ­գային շու­կա­նե­րում: Ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան կլի­ներ հենց այդ գի­ծը շա­րու­նա­կե­լը: Մինչ­դեռ Փա­րի­զով, Լոն­դո­նով, Լոս Ան­ջե­լե­սով ե­կաք Եր­ևան:

Սի­րու­շո – Ի­րա­կա­նում հի­մա դա զու­գա­հեռ ար­վում է: Կան եր­գեր, որ դեռ լույս չեն տե­սել, բայց ա­վե­լի մեծ շու­կայի հա­մար են: Եր­ևի ա­վե­լի խե­լա­ցի կլի­ներ ա­նել հենց այդ­պի­սի ծրա­գիր, բայց չկա­րո­ղա­ցա ի­նձ զս­պել և ա­րե­ցի սա: Սա ի­նձ ա­վե­լի էր հու­զում:­

Ար­տակ – Ե­թե հաշ­վի առ­նենք, որ հղի ժա­մա­նակ եք ստեղ­ծա­գոր­ծել… Ա­սում են, որ հղի ժա­մա­նակ կա­նայք ա­վե­լի զգա­յուն են լի­նում:

Սի­րու­շո – Դե՛, զգա­յու­նու­թյունս հենց այդ կերպ էլ ար­տա­հայտ­վեց: Ոչ թե ա­վե­լի օ­րո­րո­ցային և փա­փուկ, այլ ա­վե­լի պաշտ­պա­նո­ղա­կան:

Ար­տակ – Դուք ա­վե­լի շատ եր­ևա­նյան աղ­ջիկ եք: Մենք գի­տենք՝ ով­քեր են Ձեր ծնող­նե­րը, պա­պե­րը որ­տե­ղից են ե­կել: Մե­ծա­ցել եք բո­լո­րիս աչ­քի ա­ռջև: Բո­լո­րը միշտ հա­մոզ­ված են ե­ղել, որ Դուք միշտ Եր­ևա­նում եք լի­նե­լու: Ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք ծնն­դա­բե­րել Ա­ՄՆ-ո­ւմ:

Սի­րու­շո – Կար­ծում եք, որ բո­լո­րը հա­մոզ­վա՞ծ են: Կան մար­դիկ, ով­քեր նույ­նիսկ հա­մոզ­ված են, որ ես այս­տեղ չեմ ապ­րում: Չէ­ի ու­զում այդ շր­ջա­նում ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում լի­նել: Դա մի շր­ջան է, ե­րբ չես կա­րող ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում չլի­նել: Այդ է պատ­ճա­ռը, որ ե­րկ­րորդ ե­րե­խաս էլ ծն­վեց Ֆրան­սի­ա­յում: Այս­տեղ ո­՛չ Ա­մե­րի­կան է հար­ցը, ո­՛չ էլ Ֆրան­սի­ան: Ա­մե­րի­կա­յում ես եր­կար ժա­մա­նակ եմ ան­ցկաց­րել, ու­նեմ շատ ըն­կեր­ներ, ըն­տա­նիք, շատ հա­րա­զատ­ներ: Ի­նձ հա­մար հա­րա­զատ մի վայր է:­

Ար­տակ – Հի­մա մո­տե­նում է գլ­խա­վոր ի­րա­դար­ձու­թյու­նը: Դուք մտ­նում եք 30-ի մեջ հուն­վա­րի 7-ին:

Սի­րու­շո – Դա կար­ևո՞ր ի­րա­դար­ձու­թյուն է:­

Ար­տակ – Շա­տե­րի հա­մար դա, իս­կա­պես, մեծ ի­րա­դար­ձու­թյուն է: «Friends» սե­րի­ա­լում, ե­րբ Ջոո­ւին դառ­նում է 30 տա­րե­կան, ա­սում է. «Why, God, why?»:

Սի­րու­շո – Փաս­տո­րեն Դուք էլ եք «Friends»-ի սի­րա­հար:­

Ար­տակ – Այո՛: Դուք գո՞հ եք այն կյան­քից, ո­րով ապ­րում եք: Գո՞հ եք ան­ցնող 30 տա­րի­նե­րից:

Սի­րու­շո – Եր­բեմն ետ եմ նա­յում ու պար­զում, որ շատ բա­ներ եմ հասց­րել ա­նել: Ի­նձ թվում է, որ մի քա­նի կյանք եմ ապ­րել : Ու ի­նչ­պե՞ս եմ հասց­րել այդ­քա­նը ա­նել: Բայց զգա­ցում կա, որ ես կա­րող է­ի 10 ան­գամ ա­վե­լին ա­նել: Տա­սը չէ, 100: Եր­ևի այդ զգա­ցու­մը բո­լորն ու­նեն: 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում էն­պի­սի բա­ներ եմ ա­րել, որ չեմ հի­շում: Հի­շո­ղու­թյունս էլ վատ է, սկ­սել եմ ա­վե­լի շատ բա­ներ մո­ռա­նալ, ո­րով­հետև շատ լի էր կյանքս և դեռ է՛: Ո­րով­հետև շատ վա­ղուց է սկս­վել:

Ար­տակ – Ի­՞նչ եք ա­նե­լու ա­ռա­ջի­կա 30 տա­րում:

Սի­րու­շո – Ո­նց որ աշ­խա­տան­քի հար­ցազ­րույց լի­նի. «Որ­տե՞ղ ես քեզ պատ­կե­րաց­նում 30 տա­րի հե­տո»: Ու­զում եմ ստա­նալ ամ­բող­ջո­վին նոր հն­չո­ղու­թյուն, նոր ո­րակ, դրանց կա­ռուց­ման վրա եմ աշ­խա­տում: Փոր­ձում եմ դա ա­նել ու դեռ փնտ­րում եմ, ա­նընդ­հատ փնտ­րե­լու եմ եր­ևի, ո­րով­հետև ա­նընդ­հատ ի­նչ-որ բան ես ստա­նում, ու­զում ես կա­տա­րե­լա­գոր­ծել: Ա՛յ, էդ­տեղ մր­ցակ­ցային ջիղ է ա­րթ­նա­նում, որ ա­վե­լի լավն ա­նեմ: Ըն­կերս՝ Ար­սեն Ջուլ­ֆա­լա­կյա­նը (մեր լավ մար­զի­կը նաև իմ հա­մա­կուր­սե­ցին է), մի ան­գամ ա­սաց, որ իր մր­ցա­կից­նե­րից մե­կին մի ան­գամ պարտ­վել էր ու այն պատ­ճա­ռով, որ մինչև մր­ցու­մը կենտ­րո­նա­ցել էր մր­ցակ­ցի վրա, այ­սինքն՝ որ նրան հաղ­թի: Այդ պատ­ճա­ռով պարտ­վել էր: Պետք է փոր­ձես գե­րա­զան­ցել ի­նքդ քեզ, ոչ թե ֆիքս­վես մր­ցակ­ցիդ վրա: Ա՛յ, դա ի­նձ էլ է բնո­րոշ: Ի­րա­կա­նում ա­մեն մար­դու ստեղ­ծա­ծը մեկ հատ է: Պետք չէ դա դնել մր­ցակ­ցու­թյան մեջ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՈՒՄ։
Зеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине Крупная победа «Интера» (видео) Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части Парламент Азербайджана обрушился с критикой на Пашиняна из-за «Западного Азербайджана» и Западной Армении Азербайджан намерен усилить «боеспособность войск на границе с Арменией» Новый глава МВД Армении: Начало диалога о либерализации визового режима с ЕС откроет новые горизонты Банки Турции и еще пяти стран перестали обслуживать карты российской платежной системы В разведке США сообщили, что рассекретили сведения об убийствах неугодных Путину лиц На Рождественской ярмарке Шпиттельберга в Вене представлены работы 40 армянских мастеров Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Интервью Никола Пашиняна Общественной телекомпании Армении Стоимость биткойна приближается к 100 тыс. долларов Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В 42 км к северо-востоку от Сюника произошло землетрясение В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Мэр Еревана отправился в США Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»На Украине назвали примерное количество ракет «Орешник» у России» Ракеты ATACMS и Украина: что сделает Дональд Трамп? - The National Interest Ученые выяснили, как избежать смертельных столкновений китов с кораблями Какие требования предъявляют друг другу Ливан и Израиль? ООН: В 2024 году в мире было убито рекордное количество сотрудников гуманитарных организаций Politico: Азербайджан будет отмывать российский газ для Европы Омбудсмен Армении обсудила с послом Нидерландов вопрос защиты прав насильственно перемещенных армян Арцаха Генерал Каракаев на совещании с Путиным: Российский «Орешник» может поражать цели по всей Европе Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Open Source Centre: С марта Россия поставила Северной Корее более миллиона баррелей нефти Политолог: Худший сценарий, если Трамп решил оказать давление на Иран, в том числе и на Армению От несчастного случая скончался многократный чемпион по карате Мкртич Казарян Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовВ ВОЗ предсказали исчезновение трёх видов рака в ближайшие десятилетия В Москве 29 ноября состоится II Общественный форум «Россия-Армения» Уличный пейзаж Рене Магритта был продан на аукционе Christie's за рекордный 121 млн. долларов Театру оперы и балета имени Спендиарова выделено 191,5 млн. драмов Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрзуманян: Рынки станкостроения и микроэлектроники ЕАЭС характеризует серьезная зависимость от импорта Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаВ Ереване перевернулась бетономешалка МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами