Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայկական «Ինստագրամի» թոփ 10-ը. առաջատարը Սիրուշոն է

ЛАЙФ

Tert.am-ը գրում է.

Այսօր աշխարհում  հաշվում են հայտնի մարդկանց ոչ միայն փողերը, ունեցվածքը, տները, մեքենաները, այլ նաև ուշադրության կենտրոնում են նրանց էջերը տարբեր սոցիալական կայքերում:  Մասնավորապես շատ նորաձև է հետևել, թե ով քանի հազար հետևորդ ունի «Ինստագրամում»:

Մեծ հեղինակություն վայելող այս սոցկայքում առաջին տեղը գրավելու համար մրցում են Բեյոնսեն և Քիմ Քարդաշյանը, Թեյլոր Սվիֆթը և Ռիհաննան: Մենք էլ որոշեցինք ներկայացնել, թե հայկական ինտերնետ տիրույթում ո՞ր աստղերն ունեն ամենաշատ հետևորդները «Ինստագրամում»:

10-րդ հորիզոնականում է Անահիտ Սիմոնյանը: Նրա  «Ինստագրամում» գրված է երգչուհի և դիզայներ: Անահիտ Սիմոնյանի «Ինստագրամի» էջը փակ է այն մարդկանց համար, ովքեր չեն հանդիսանում Անահիտի հետևորդները, այսինքն` Անահիտը փորձում է որոշ չափով սահմանափակել իրեն հետևող աչքերը` չնայած ողջ աշխարհում հայտնի մարդիկ իրենց էջերը հասանելի են պահում բոլորի համար: Անահիտը «Ինստագրամում» կրում է ANAHITSIMONYAN  անունը, ունի 24,8  հազար հետևորդ, ինքը հետևում է 661 հոգու, իսկ տեղադրել է 2338` մեր տասնյակի համար ռեկորդային լուսանկար. եթե մեր տասնյակը դասավորեինք ըստ ակտիվության, ապա Անահիտը կգրավեր առաջին հորիզոնականը:

 

9-րդ հորիզոնականում է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հայտնի Լիկա Սալմանյանը: Լիկան սելֆիների մեծ սիրահար է,  ակտիվ ինստագրամեր է, սիրում է տեղադրել իր մայրիկի, քրոջ բալիկի, ինչպես նաև կենդանիների լուսանկարներ: Լիկան «Ինստագրամում» կրում է LIKASALMANYAN96  անունը, ունի 25,6  հազար հետևորդ, ինքը հետևում է 173 հոգու, իսկ տեղադրել է 283 լուսանկար:

 

8-րդ հորիզոնականում «Ֆուլ հաուս» սիթքոմի հայտնի դերասան Գոռ Հակոբյանն է: Նա ուժեղ սեռի այն եզակի ներկայացուցիչներից է, որը շատ հաճախ է թարմացնում «Ինստագրամի» իր էջը: Հաճախակի է լուսանկարներ տեղադրում ինչպես նկարահանման հրապարակից, այնպես էլ իր առօրյա կյանքից: Հաճախ նաև կատակում է, ու տարբեր հետաքրքիր կոլաժներ պատրաստում իր հետևորդների համար: Գոռը «Ինստագրամում» կրում է GOR_HAKOBYAN_անունը, ունի 34 հազար հետևորդ, ինքը հետևում է ընդամենը 10 հոգու, իսկ տեղադրել է ավելի քան 400 լուսանկար:

 

7-րդ հորիզոնականում հայտնի երգչուհի Նանան է: Նրա էջի առանձնահատկություններից մեկն այն է, որ նա իր բոլոր լուսանկարների վրա տեղադրում է իր բրենդային լոգոն` մի վարդագույն թագ, որի վրա գրված են N.K. տառերը: Նանան հաճախ է լուսանկարներ տեղադրում. ունի ավելի քան 1500 զետեղած լուսանկար, ինչը բավական շատ է, նա նաև գրառումներ է կատարում տարբեր լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Նանան «Ինստագրամում» կրում է NANA_ARMENIAN_SINGER անունը, տեղադրել է 1500 լուսանկար, ունի 34,5 հազար հետևորդ, իսկ ինքը հետևում է 408 հոգու:

 

6-րդ հորիզոնականում Միհրան Ծառուկյանն է, որը նույնպես բավական ակտիվ օգտատեր է, սիրում է թեթև գրառումներ անել, չի վախենում հումորային լուսանկարներից: Նա իր գործընկեր Գոռի նման հաճախ է լուսանկարներ տեղադրում նկարահանման հրապարակից: Ընդհանրապես «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանները բավական ակտիվ են «Ինստագրամում», և հաճախ են ուրախացնում իրենց հետևորդներին` կադրից դուրս մնացած հետաքրքիր դրվագներով: Միհրան Ծառուկյանը «Ինստագրամում» կրում է MIRANTSARUKYAN անունը, ունի 37,8 հազար հետևորդ, անձամբ հետևում է 63 հոգու և տեղադրել է 308  լուսանկար:

 

5-րդ հորիզոնականով ակտիվ ինստագրամերների հնգյակը բացում է «Ֆուլ հաուսի» մեկ այլ ներկայացուցիչ` Անի Երանյանը: Անին նույնպես տեղադրում է և աշխատանքային և ընտանեկան լուսանկարներ: Զետեղել է ծնողների` հոր, մոր, ինչպես նաև եղբոր հետ բազմաթիվ լուսանկարներ: Անին իր «Ինստագրամի» միջոցով մշտապես շնորհավորում է  ընկերներին տարբեր առիթներով, նրանց հաջողություններ մաղթում և հարկ եղած դեպքում նաև թեթև գովազդում: Անի Երանյանը «Ինստագրամում» կրում է ANI_YERANYAN  անունը, ունի 39,6 հազար հետևորդ, հետևում է 114 հոգու և տեղադրել է 431 լուսանկար:

 

4-րդ հորիզոնականը կրկին «Ֆուլ հաուսինն» է, Արփինե Գաբրիելյանին չի կարելի անվանել ակտիվ օգտատեր` չնայած նա բավական թվով լուսանկարներ ունի զետեղած, բայց դա կապված է այն փաստի հետ, որ Արփինեն բավական վաղուց է օգտվում «Ինստագրամից»: Արփինե Գաբրիելյանը «Ինստագրամում» կրում է ARPIGABRIELA անունը, ունի 43,6 հազար հետևորդ, ինքը հետևում է 63 հոգու և տեղադրել է 430 լուսանկար:

 

Մեր հիթ շքերթի 3-րդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է: Նազենին համեմատաբար ավելի ուշ է սկսել ակտիվ օգտվել «Ինստագրամից», բայց այսօր համարվում է դրա ամենաակտիվ օգտատերերից: Նա գրեթե ամեն օր, անգամ օրը մի քանի անգամ գրառումներ է կատարում, լուսանկարներ տեղադրում: Նազենի Հովհաննիսյանը «Ինստագրամում» կրում է NAZENIHOVHANNISYAN անունը, ունի 53,4 հազար հետևորդ, հետևում է 123 մարդու և 499 լուսանկար է տեղադրել:

 

2-րդ հորիզոնականում Լիլիթ Հովհաննիսյանն է: Կար ժամանակ, երբ Լիլիթն ավելի հաճախ էր այցելում իր «Ինստագրամ», հաճախ էր լուսանկարներ տեղադրում, ավելին` նա առաջին հայ աստղն էր, ով հատել էր 50 հազար հետևորդ ունեցողների շեմը, բայց ինչ-ինչ պատճառներով, վերջերս Լիլիթը պասիվացել է, բնականաբար արդեն զիջելով  իր դիրքերը: Թեև երբեմն ամիսներով «Ինստագրամում» լուսանկար չի զետեղում, այնուամենայնիվ, այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Լիլիթ Հովհաննիսյանը «Ինստագրամում» կրում է LILITHOVHANNISYAN անունը, ունի 76,8 հազար հետևորդ, ինքը հետևում է 97 հոգու և տեղադրել է 638 լուսանկար:

 

Հայկական «Ինստագրամի» առաջատարը Սիրուշոն է: Նա ունի 87 հազար հետևորդ: Երգչուհին «Ինստագրամի» հնաբնակներից է, ամեն շաբաթ միջինը 3-4 անգամ թարմացնում է իր էջը` տեղադրելով ինչպես աշխատանքային գործունեությունը լուսաբանող, այնպես էլ անձնական բնույթի լուսանկարներ, սակայն դեռևս զերծ է մնում ընտանիքի անդամների լուսանկարները տեղադրելուց (խոսքը որդու և ամուսնու մասին է, քանզի ծնողների լուսանկարները նա հաճախ է տեղադրում):
Սիրուշոն «Ինստագրամում» կրում է SIRUSHOOFFICIAL անունը, ունի 87 հազար հետևորդ, ինքը հետևում է 119 հոգու և տեղադրել է 705 լուսանկար:

 

Աղբյուրը՝  TV Մոլլ շաբաթաթերթ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship