Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


5 պատմական զուգադիպություններ, որոնք անհնար են թվում, բայց միանգամայն իրական են

ЛАЙФ

Դեսից-դենից

   
1
Պատմությանը հայտնի են այնպիսի ցնցող զուգադիպություններ, որոնք հիմք են դարձել ամբողջական դավադրության տեսությունների ու լուրջ պատմական աղավաղումների։ Իհարկե, այդպիսի տեսությունները շատ են հեռացել իրականությունից, սակայն դա չի նշանակում, որ զուգադիպություններն էլ են հորինված։ Ձեզ ենք ներկայացնում մի շարք այդպիսի պատմական զուգադիպություններ, որոնք պարզապես անհնար են թվում, որոնք, սակայն, միանգամայն իրական են և տեղի են ունեցել։
 
Աբրահամ Լինքոլն – Ջոն Քենեդի

– Լինքոլնը դարձավ ԱՄՆ նախագահ 1860 թվականին։ Քենդեդին դարձավ նախագահ ուղիղ 100 տարի անց՝ 1960 թվականին։
– Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օրը, իրենց կանանց ներկայությամբ, ու երկուսի դեպքում էլ կրակել են գլխին։
– Լինքոլնից հետո նախագահ դարձավ Էնդրյու Ջոնսոնը (ծնվել է 1808 թվականին)։ Քենեդիին փոխարինեց Լինդոն Ջոնսոնը  (ծնվել է 1908 թվականին)։ Տարբերությունը կրկին ուղիղ 100 տարի է։
– Երկուսն էլ ծնունդով ԱՄՆ-ի հարավից էին, երկուսն էլ դիվանագետներ էին ու երկուսն էլ եղել էին սենատոր մինչև նախագահ ընտրվելը։
– Լինքոլնի մարդասպանը ծնվել էր 1829 թվականին, Քենեդունը՝ 1929 թվականին։ Եվ կրկին 100 տարվա տարբերություն։
– Երկու նախագահների մարդասպաններն էլ սպանվեցին նախքան դատը։
– Լինքոլնը սպանվել է «Քենեդի» թատրոնում, իսկ Քենեդին սպանվել է «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենայում։
– Լինքոլնի քարտուղարի ազգանունը Քենեդի էր, և վերջինս խորհուրդ էր տալիս Լինքոլնին չգնալ թատրոն սպանությանը օրը։ Քենեդիի քարտուղարի ազգանունն էլ Լինքոլն էր, ու նա նույնպես խորհուրդ էր տալիս չեղարկել Դալլաս կատարվելիք ուղևորությունը։
– Էնդրյու Ջոնսոնի ու Լինդոն Ջոնսոնի անուն-ազգանուններն անգլերենով ունեն 13 տառ։
– Նախագահասպաններ Ուիլքես Բումի ու Լի Հարվի Օսվալդի անուն-ազգանուններն անգլերենով ունեն 15-ական տառ։
– Լինքոլնի ու Քենեդիի ազգանուններն անգլերենով ունեն 7-ական տառ։

Նապոլեոն-Հիտլեր

– Նապոլեոնը ծնվել է 1760 թվականին, իսկ Հիտլերը՝ 1889 թվականին։ Տարիքային տարբերությունը՝ 129 տարի։
– Նապոլեոնը եկել է իշխանության 1804 թվականին, իսկ Հիտլերը՝ 1933 թվականին, այսինքն՝ 129 տարի անց։
– Նապոլեոնը գրավեց Վիեննան 1809 թվականին, իսկ Հիտլերը՝ 1938 թվականին։ Կրկին 129 տարվա տարբերություն։
– Նապոլեոնը հարձակվեց Ռուսաստանի վրա 1812 թվականին, և ուղիղ 129 տարի անց՝ 1941 թվականին, նույն ճակատագրական սխալը գործեց Հիտլերը։

 
Եվս մի քանի անհավանական զուգադիպություններ
 
– 1992 թվականին ֆրանսիացի գեղանկարիչ Ռեբե Շարբոնոն Ռուանի քաղաքապետարանի պատվերով նկարեց «Ժաննա դ՛Արկը խարույկի վրա» նկարը։ Որպես բնորդուհի հանդես էր եկել երիտասարդ մի ուսանողուհի՝ Ժաննա Լենուա անունով։ Սակայն կտավը ցուցասրահում պաշտոնապես կախելու հաջորդ օրը Ժաննայի համալսարանի լաբորատորիայում պայթեցին ռեակտիվները, և հրդեհ բռնկվեց։ Լաբորատորիայում գտնվող Ժաննան չկարողացավ դուրս պրծնել հրե թակարդից ու ողջ-ողջ այրվեց։
 
– 1944 թվականին՝ Նորմանդիայում կատարվելիք խոշորագույն դեսանտային օպերացիայի նախօրեին, «Daily Telegraph» թերթում մի հետաքրքիր խաչբառ տպագրվեց, որն իր մեջ ներառում էր գերգաղտնի այս օպերացիայի գաղտնագրային անվանումները. Նեպտուն, Յուտա, Օմահա ու Յուպիտեր։ Այս ամենում տեղեկատվական արտահոսք կասկածեցին, ու բանակի հակահետախուզությունը երկար ժամանակ քննում էր այս գործը, բայց որքան էլ նրանք ջանք թափեցին, չկարողացան չարամիտ դիտավորության ապացույցներ գտնել։ Խաչբառը կազմել էր գյուղական մի դպրոցի ծերունի ուսուցիչ, ով էլ ավելի էր մտահոգված՝ իմանալով, թե ինչումն է բանը, քան իրենց ստուգող հակահետախույզները։
 
– Ոչ պակաս առեղծվածային զուգադիպություն պատահեց ամերիկյան տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգի հետ։ 1969 թվականին՝ անմիջապես այն բանից հետո, երբ նա ոտք դրեց Լուսնի վրա, նա արտաբերեց. «Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Գորսկի»։
Թռիչքների կառավարման կենտրոնի աշխատակիցները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչ Գորսկու մասին է խոսում Արմսթրոնգը։ Վերադառնալով Երկիր՝ տիեզերագնացը խոստովանեց, որ մի անգամ, երբ ինքը փոքր երեխա էր ու պահմտոցի էր խաղում իր հասակակիցների հետ, վազելով մտավ Գորսկի ազգանունով հարևանի տնամերձ տարածք։ Պատուհանից լսվում էին այդ պահին բուռն վիճաբանող ամուսինների ձայները, ու միսիս Գորսկին կատաղության մեջ բացականչեց. «Գրողի տարած իմպոտենտ, հարևանի երեխան ավելի շուտ Լուսին կթռչի, քան դու կնոջ կբավարարես»։
Երբ Արմսթրոնգն իսկապես թռավ լուսնային էքսպեդիցիայի կազմում, նրա հիշողության մեջ անսպասելիորեն վեր բաձրացավ մանկության մոռացված այս դրվագը, ու նա, ցնցված անհավանական թվացող այդ զուգադիպությամբ, նույնիսկ իր համար անակնկալ կերպով հաջողություն մաղթեց Գորսկուն։
 
– 1896 թվականին երկրորդական դասի ֆանտաստիկա ժանրի գրող Մորգան Ռոբերտսոնը Լոնդոնում հրապարակեց ««Տիտանի» մահը» վեպը, որում պատմվում է ամենամեծ ուղևորատար նավի առաջին ու վերջին նավարկության մասին, որն ավարտվեց այսբերգի հետ բախումով և նավի խորտակմամբ։ Հետաքրքիրը միայն սա չէ։ Բանն այն է, որ գրողի նկարագրած մտացածին «Տիտանն» ու իրական «Տիտանիկ» նավը, որը խորտակվեց 1912 թվականին, էլի մի շարք անբացատրելի ընդհանրություններ ունեին. նույնն էին դրանց արտաքին տեսքը և նավային բնութագիրը, ուղևորների քանակը, զոհերի թիվը և... նավաբեկության տարեթիվը։ Գրքում հորինված նավը ևս 1912 թվականին է խորտակվում։
При поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян