Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մերձավոր Արևելքի վերաձևման քարտեզն սկսվել է իրագործվե՞լ

МЕЖДУНАРОДНОЕ

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն ոչ միայն սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծել Մերձավոր Արևելքում, այլև առաջացրել շատ հարցեր, որոնց մի մասի պատասխանը թերևս կարելի է ստանալ տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը զուգահեռ: Բայց այսօր գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ է անելու Էրբիլը՝ կգնա անկախության հռչակմա՞ն, թե քաղաքական առևտրի մեջ կմտնի Բաղդադի ու տարածաշրջանի այլ քաղաքական ուժերի հետ:

Բայց մինչ այդ ու այլ հարցերի պատասխանները ստանալը հետաքրքիր է վերհիշել ամերիկյան ու իսրայելական վերլուծական կենտրոնների նախկինում արված կանխատեսումները Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական վերաձևումների վերաբերյալ: Դեռ 1982 թ. իսրայելցի լրագրող Օդեդ Յինոնը հրապարակել էր տարածաշրջանի պետությունների փլուզման սցենարը: Դրանից հետո մասնագիտական գրականության մեջ շրջանառվում է «Յինոնի պլան» հասկացությունը: Նա կանխատեսում էր Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի բաժանումը: Բայց սկզբում՝ Իրաքի, որը «պետք է բաժանվեր քրդեր–սունիներ–շիաներ «հատկանիշով»: Հետո նշվում էր Թուրքիա–Իրան–Պակիստան գիծը՝ այդ երկրները նույնպես պետք է տրոհվեին:

Ավելի ուշ տպագրվում է ամերիկացի գեներալ Ուելսի Քլարկի «Ինչպես հաղթել ժամանակակից պատերազմում» գիրքը, որտեղ «դատապարտված երկրների» շարքում նշվում են Իրաքը, Իրանը, Սիրիան, Լիբանանը, Լիբիան և Սոմալին: Իսկ արդեն 2003–ին Armed Forces Journal–ում տպագրվում է պաշտոնաթող գնդապետ Ռալֆ Պետերսի «Մեծ Մերձավոր Արևելքի» քարտեզը: Ըստ այդմ, Իրաքի ու Սիրիայի որոշ տարածքներ պետք է անցնեին «Ազատ Քուրդիստանին», Սիրիայի ծովափնյա տարածքները՝ Լիբանանին: Իսկ «Ազատ Քուրդիստանի» կազմում պետք է մտնեին արևելյան Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան Իրանի մի մասը:

Ավելի ուշ ամերիկացի պրոֆեսոր Մայքլ Դևին «լրացրեց» Պետերսի քարտեզը՝ Սիրիայի ծովափնյա մասում ձևավորվում է ալավիտների պետություն, Գոլանի բարձունքները բաժին են հասնում Իսրայելին, ներկա Հորդանանի տարածքում ստեղծվում է Պաղեստինի պետությունը: Լիբանանը բաժանվում է երկու պետության՝ շիաների ու քրիստոնյա–մարոնիտների:

Հետագայում այս ծրագրերը մի քանի անգամ «թարմացվեցին»: Իսկ արդեն 2006–ին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հրապարակավ հայտարարեց Մերձավոր Արևելքի «վերակառուցման» ծրագիրը:

Հիմա արդեն ոչ ոք չի վիճում, որ Մերձավոր Արևելքում ընթանում է «բալկանացման» գործընթաց: Լիբանանը որպես պետություն փաստացի գոյություն չունի: Իրաքը փլուզման շեմին է, Սիրիան խաղում է շեղբի եզրին, Թուրքիան բացահայտ կերպով խոսում է իր տարածքային ամբողջականությանը միտված իրական սպառնալիքների մասին: Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեից հետո Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից ու Իրանից կարող է սկսվել քրդական տարածքների աստիճանական «դուրսբերումը»:
Այս պահին արդեն արևմտյան վերլուծաբանները համարում են, որ «Իրաքի փլուզումը շատ ավելի կարևոր է, քան Սիրիայինը»: Առավել խոցելի վիճակում է Թուրքիան, քանի որ քրդերի դեմ պայքարում է միանգամից երեք ճակատով՝ երկրի ներսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ, սիրիացի քրդերի դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ–ն և ովքեր նոր Սիրիայում կարող են ստանալ ինքնավարության կարգավիճակ, իսկ հիմա էլ արդեն հավանական է դառնում Իրաքյան Քուրդիստանի հետ բախումը:

Միևնույն ժամանակ Թուրքիան սկսել է հասկանալ, որ ինչպես Սիրիան ու Իրաքը, այնպես էլ ինքը կարող է դառնալ քաղաքական «էքսպերիմենտի» հարթակ: Այս առնչությամբ Թուրքիայի ու Իրանի շահերն սկսել են համընկնել: Ու երկուսը միասին շարժվում են դեպի Ռուսաստան: Ամենևին էլ պատահական չէր, որ քրդական հանրաքվեից հետո հեռախոսազրույցներ են տեղի ունեցել այդ երեք երկրների ղեկավարների միջև: Նախատեսվում է ՌԴ նախագահի այցը Անկարա: Առաջիկա օրերին Թուրքիայի գլխավոր շտաբի պետը մեկնելու է Թեհրան: Թեհրան այցելելու մտադրություն ունի նաև Էրդողանը: Ձևավորվում է եռակողմ դաշինք, որը Մերձավոր Արևելքի պատմության մեջ աննախադեպ է:

Բայցևայնպես, իրադարձությունների զարգացման վրա լրջորեն ազդելու հանգամանքը՝ Իրաքյան Քուրդիստանը կհայտարարվի՞ անկախ պետություն, թե այդ գործընթացը կկանխվի, ինչպես նախկինում է եղել: Օրինակ, Սիրիայում նման գործընթացը կանխվեց այդ երկիր ռուսական ռազմաօդային ուժերի մուտքով՝ դա թույլ տվեց կանխել երկրի փլուզումը: Իսկ ի՞նչ կլինի այս դեպքում:

 

 

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян